Ֆրանսիան Երեւանին եւ Բաքւին Կոչ է Արել Գրաւոր Ձեւակերպել Ղարաբաղեան Կարգավորման Պայմանաւորւածութիւնը
16:31 / 01.12.2009
Ներկայումս լրջագոյն հիմքեր կան ղարաբաղեան եւ մերձդնեստրեան հակամարտութիւնների կարգաւորմանը հասնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 1-ին յայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները՝ հանդէս գալով Աթէնքում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խօսքով, Մինսկի խմբի, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ջանքերի շնորհիւ կարեւոր քայլեր են արւել հակամարտութեան լուծման ուղղութեամբ:
«Միայն այս տարի նախագահների վեց հանդիպում է կայացել: Յոյսով եմ, որ նման առաջընթացի կարելի է հասնել Աթէնքում, եւ հակամարտութիւնը շուտով կը կարգաւորւի: Ես կոչ եմ անում երկու երկրների արտգործնախարարներին՝ հասնել հակամարտութեան կարգաւորման պայմանաւորւածութեան եւ գրաւոր հաստատել այն»,- յայտարարել է Քուշները՝ նկատելով, որ ԵԱՀԿ-ն պէտք է ակտիւացնի իր ջանքերը Եւրոպայում «սառեցւած հակամարտութիւննների» կարգաւորման ուղղութեամբ:
«Մեզ անհրաժեշտ է ակտիւացնել մեր դերը „սառեցւած հակամարտութիւնների“ կարգաւորման գործում՝ հաշւի առնելով, որ Վրաստանում ԵԱՀԿ ջանքերը վերջին իրադարձութիւնների ընթացքում ձախողւեցին»,- յաւելել է Քուշները:
Ֆրանսիան, նրա խօսքով, սատարում է Եւրոպայում անվտանգութեան վերաբերեալ Ռուսաստանի նոր նախաձեռնութեանը, որի կէտերից մէկն էլ տարածաշրջանում հակամարտութիւնների լուծումն է։ «Հին հակամարտութիւնների լուծումը եւ նոր վտանգների կանխարգելումը անվտանգութեան տւեալ համակարգի հիմնական ուղղութիւններն են», ասել է նա:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: