Եւրամիութիւնը եւ ԱՄՆ-ը մատների արանքով են նայում Թուրքիայում քրդական խորհրդարանական միակ կուսակցութեան փակմանը

10:10 / 12.12.2009
Եւրամիութիւնը մտահոգութիւն է յայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւնը փակելու որոշում ընդունելու կապակցութեամբ։
ԵՄ ներկայիս նախագահող Շւէդիայի ներկայացուցիչը յայտարարել է, որ այդ որոշումը խախտում է քուրդ փոքրամասնութեան իրաւունքները։ Յայտարարութեան մէջ նշւած է, որ ԵՄ դատապարտում է բռնութիւնն ու ահաբեկչութիւնը, սակայն քաղաքական կուսակցութեան ցրումը ծայրայեղ միջոցառում է, եւ պէտք է կիրառւի հնարաւորինս զուսպ ձեւով։ Իր հերթին «Ազատութիւն» ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ պետ–դեպարտամենտի ներկայացուցչի խօսքերով, այս որոշումը Թուրքիայի ներքին գործն է, սակայն ամերիկեան կողմի կարծիքով՝ պէտք է զգուշօրէն մօտենալ քաղաքական ազատութիւնների սահմանափակմանը։
Նշենք, որ բուն Թուրքիայում հարիւրաւոր մարդիկ են դուրս եկել մի շարք քաղաքների փողոցներ՝ Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւնը փակելու որոշումից յետոյ։ Դիարբեքիրում ցուցարարները ոստիկանների վրայ են նետել դիւրավառ հեղուկով շշեր։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: