Բարաք Օբաման հանդիպել է Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանի հետ
Բարաք Օբաման հանդիպել է Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Քէնեդի կենտրոնի մասնակիցների հաւաքի ժամանակ։
2009թ. դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քէնեդի կենտրոնի մասնակիցների ամենամեայ հաւաքի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանի միջև տեղի է ունեցել ծանօթութիւն և զրոյց։
Հանդիպման մանրամասները յայտնի չեն։ Ռուսաստանի հայերի միութեան մամուլի կենտրոնի յայտարարութիւնից յայտնի է միայն, որ Օբաման յայտնել է «հայերի նկատմամբ իր ջերմ զգացմունքների մասին»։
Հաւաքին մասնակցել են մօտ 50 դիւանագէտ, քաղաքական և մշակութային գործիչներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Ըստ «Bakililar.az»-ի

0 Պատգամ: