Խնդրի լուծման եւրոպական տարբերա՞կ, թէ՞ զուտ լրագրողական աշխատանք
Նոյեմբերի հեռուստաալիքի եթերում «Winds of change in Nagorno Karabakh» անւանմամբ ֆիլմ էր ցուցադրւում։ Առաջին անգամ այդ ֆիլմի մասին ասուլիսներից մէկում բարձրաձայնեց ՀՀԿ խմբակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը։ 28-ից հանրայայտ «Euronews»
ՀՀԿ 12-րդ «ճակատագրական» համագումարում Սերժ Սարգսեանի ելոյթին անդրադառնալով՝ Է.Շարմազանովը նշեց, որ նախագահը ևս մէկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ հիմնահարցում ամէնակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, և դրանց վերաբերեալ արդէն իսկ դրական ազդակներ կան։ Ըստ նրա՝ դրական ազդակը հէնց «Euronews» ալիքով ցուցադրւող ֆիլմն էր։ Շարմազանովը մասնաւորապէս նշեց. «Պատահական չէ, որ «Euronews» ալիքով ԼՂՀ հակամարտութեան վերաբերեալ նիւթ է ցուցադրւել, որտեղ Բակօ Սահակեանը ներկայացւած էր որպէս ԼՂՀ նախագահ։
Փաստ է, որ համաշխարհային մեդիան ընդունում և գրում է, որ Բակօ Սահակեանը Լեռնային Ղարաբաղի նախագահն է»։ Ֆիլմին անդրադարձ էր եղել նաև հայրենի հեռուստաալիքներից գրեթէ բոլորի կողմից, որոնք մասնաւորապէս նշում էին, որ ֆիլմում Լեռնային Ղարաբաղը համարւել է բնիկ հայկական տարածք, իսկ Բակօ Սահակեանը՝ ԼՂ նախագահ։
Վերոնշեալ «դրական ցուցանիշներն» իրօք կարող էին դրական լինել, եթէ դրանց հետ մէկտեղ չնշւէր, օրինակ, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է 4420 ք/կմ» (այնինչ այսօր ԼՂՀ տարածքը կազմում է 11470 ք/կմ-Ա. Բ.), որ «միջազգային իրաւունքի տեսանկիւնից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», և որտեղ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն ուղղակիօրէն կապւում է ԼՂՀ բարեկեցութեան և բարգաւաճման, հետևաբար նաև ղարաբաղեան հիմնախնդրի հետ։
Այն փաստը, որ լուսագրերում Բակօ Սահակեանը պէտք է ներկայացւեր որպէս ԼՂՀ նախագահ, մեզ համար այնքան բնական պէտք է լիներ, որ դա որպէս դրական փաստ արձանագրելու կարիք չպէտք է ունենայինք։ Այո՛, միգուցէ երկար ժամանակ է, որ այդ փաստը չի նշւել, սակայն դա պէտք է դիտարկւի որպես հերթական թիւրիմացութեան և բացասական գործօնի վերացում և ոչ թէ հանրային հեռուստաալիքներով ազդարարւի որպէս «դրական առաջընթաց»։
Ֆիլմի վերաբերեալ, ի դէպ, մեծ աղմուկ է բարձրացել նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, որոնք ֆիլմում դրական կողմեր ընդհանրապէս չէին նկատել։ Ադրբեջանական կայքերից մէկը (http://www.anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=14406) գրում է, որ «տեսաերիզում մի քանի անգամ նշւում է «ԼՂՀ» անկախութեան մասին, իսկ անջատողական ռեժիմի պարագլուխ Բակօ Սահակեանը ներկայացւում է որպէս Լեռնային Ղարաբաղի նախագահ, և որ իրենց գործընկեր լրագրողները միակողմանի տեղեկութիւն են հաղորդել՝ այդպիսով մոռանալով թղթակցի հիմնական պարտականութիւնը՝ օբյէկտիութիւնը»։
Օրերս ֆիլմի վերաբերեալ յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպութիւնների միութիւնը, որտեղ վրդովմունք են յայտնել «լրագրողութեան չափանիշների մէջ չտեղաւորւող» նիւթի վերաբերեալ։ Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել ադրբեջանցիներին բողոքի նամակներ յղել հեռուստաալիքի խմբագրութեանը։
Ֆիլմի վերաբերեալ հեռուստաալիքի ղեկավարութեանը նամակ են յղել նաև «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցութիւնը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնը։ Թէ ինչո՞ւ է նկարահանւել և ցուցադրւել«Euronews» հեռուստաալիքի ֆիլմը, և ի՞նչ է այն նշանակում, դժւար է ասել։ Վարկածները բազմազան են։ Հավանաբար այն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւրոպական «չեզոք» տարբերակի ցուցադրումն էր ողջ աշխարհին և յատկապէս հակամարտող կողմերին՝ հասկացնելու, որ խաղը պէտք է աւարտւի 0։0, այսինքն՝ ոչ ոքի։
Հ.Գ. «Winds of change in Nagorno Karabakh» ֆիլմը հասանելի է հետեւեալ հասցէով՝ http://www.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/։

Արփի Բեգլարեան
0 Պատգամ:
Post a Comment