Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի անդամ եւ Սենատի միջազգային գործողութիւնների եւ կազմակերպութիւնների ենթակոմիտէի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդէս է եկել ի նպաստ Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 316 բանաձեւի ընդունման։
Այդ մասին ասւում է PanARMENIAN-ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրութեան մէջ: «Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հաւատարմութիւնը ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ այդ փաստի ժխտման դէմ պայքարին:

Մարդկութեան դէմ գործւած այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրայ, սենատորի այս քայլը պարտաւորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատաւոր շրջանից»,-յայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրէն Բրայան Արդունին:
Ընթացիկ տարւայ հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիւ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց Ցեղասպանութեան փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնութեան առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 316 բանաձեւը գտնւում է Սենատի Արտաքին յարաբերութիւնների կոմիտէում:
Կոնգրէսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 252 նմանատիպ բանաձեւը:
0 Պատգամ:
Post a Comment