ԿՏՐԵԼ ԵՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ, ՀԱՆԵԼ ԱՉՔԵՐԸ
13-ամեայ Սօս Մելքոնեանի սպանութեան կասկածանքով ոստիկանութեան բաժին են տարւել սպանւածի ընկերները` 12 ամեայ եւ 16- ամեայ անչափահասներ, որոնք սպանւածի մանկութեան ընկերներն են եղել:
Դէպքի վայրում երէկ ողջ օրը մարդիկ էին խմբւած, իսկ ոստիկանութեան աշխատակիցները խուզարկում էին հարեւան տները: Մասնաւորապէս, սպանութեան համար կասկածւող անչափահասների բնակարանը: «Ա1+»-ի տեղեկութիւնների համաձայն` սպանւածի ծնողները տանը չեն եղել, երբ հիւր են եկել տղաները:
Սօս Մելքոնեանի բնակարանի խուզարկութեամբ պարզւել է, որ այնտեղից տարել են տղայի համակարգիչն ու բջջային հեռախօսը: Համակարգիչը հետագայում յայտնաբերւել է կասկածեալից մէկի հարեւանի տան բակում:
Առաւել դաժան է եղել տղայի սպանութեան հանգամանքերը: Ըստ շրջանառւող խօսակցութիւնների, դիակի վրայ յայտնաբերւել է դանակի բազմաթիւ հարւածներ, ասում են նաեւ, որ կտրւած են եղել նրա ականջները, հանել են աչքերը: Յանցագործները գործել են ձեռնոցներով, իսկ սպանութիւնից յետոյ հեռացել են տան շքամուտքից եւ այն կողպել բանալիով:
Ոստիկանութեան հաղորդագրութիւնը Նոյեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շէնքի թիւ 17 բնակարանից ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն էր տեղափոխւել 1996 թ. ծնւած Սօս Մելքոնեանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցւած վնասւածքների հետքերով: Նոյեմբերի 30-ին ոստիկանութեան մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիւ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիւ, սպանութիւն կատարելու կասկածանքով, ոստիկանութեան Էրեբունու բաժին բերման են ենթարկւել Երևանի Մ. Նալբանդեանի անւան թիւ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1993 թ. ծնւած Ազատ Եղոեանը և թիւ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնւած Սարգիս Վ.-ն:
Պարզւել է, որ սպանութիւնը կատարել է Ազատ Եղոեանը:Եղոեանը ձերբակալւած է:Սարգիս Վ.-ն ստորագրութեամբ բաց է թողնւել:Նախաքննութիւնը շարունակւում է: Ի դէպ Սպանւած երեխան ժամանակին յայտնի հեղինակութիւն Գժոյեանների թոռն է, կրում էր պապի ազգանունը, Սօսի հայրը Արտակ Գժոեանն է:
0 Պատգամ:
Post a Comment