Այսօր Երեւանում մահացել է Հայաստանում բնակւող Խորհրդային Միութեան103 հերոսներից վերջին մարդը: Սուրէն Սարգսեանը, ով հոկտեմբերի 31-ին նշել էր իր 85-ամեակը, 1945 թ. մարտի 24-ին ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի հրամանագրով արժանացել էր բարձրագոյն պարգեւի:
Նա ծնւել էր Հայաստանի ԽՍՀ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գիւղում: Իր շատ հասակակիցների նման 1942 թ. մեկնում է ռազմաճակատ: 1944 թ. եֆրեյտոր Սարգսեանը Մոգիլյով քաղաքի շրջանում մարտի ժամանակ հակառակորդի ուժեղ կրակի տակ առաջիններից մէկը լինելով, լողալով հասնում է Դնէպր եւ ապահովում է գնդի հրամանատարութեան հեռախօսային անդադար կապը ստորաբաժանումների հետ:
Յաղթահարելով գետը, թշնամու կրակի տակ բազում անգամ վերականգնել է կտրւած կապը: Նա մասնակցել է գերմանաֆաշիստական նւաճողներից Օրլովշչինայի եւ Լեհաստանի ազատագրմանը:
Որպէս պատւաւոր հիւր նամասնակցել է Մինսկում կազմակերպւող հանդիսութիւններին: «Բելառուսիան, որի ազատագրմանը մասնակցել եմ, համարում եմ իմ երկրորդ հայրենիքը», - ասում էր հերոսը, հաղորդում է ԻՏԱՌՌ - ՏԱՍՍ գործակալութիւնը:
0 Պատգամ:
Post a Comment