Ադրբեջանի 2010 թւականի բիւջէն կլինի «զգուշաւոր»



Ադրբեջանի Միլի Մէջլիսի պատգամաւորները 2010 թ-ի բիւջէի նախագիծը ուղարկել են յետ` կառավարութիւն` լրամշակման:
Նախարարներին երկու շաբաթ է տրւել բիւջէի նորացւած տարբերակը պառլամենատականներին ներկայացնելու համար:
Համաշխարհային Ճգնաժամը և նաւթի տատանւող գները ստիպել են Ադրբեջանի կառավարութեանը և պառլամենտին եկող տարւայ համար առաւել զգուշաւոր պետական բիւջէ կազմել:
Մէկ բարել նաւթի 45 դոլար հաշւարկային արժէքը չի գոհացրել Միլի Մէջլիսի պատգամաւորների մեծ մասին: Պատգամաւորներն առաջարկել են նաւթի մէկ բարելի դիմաց հաշւարկային ելակէտ ընդունել 60 դոլարը, ինչպէս նաև` 2010թ-ի բիւջէում մեծացնել Հանրային հեռուստաընկերութեան ֆինանսաւորման և սոցիալական ծախսերի չափը:
Առաջարկութիւններ են եղել նաև արդիւնաբերական անվտանգութեան, տուրիզմի, IT ոլորտի, կինեմատոգրաֆիայի և ագրարային հատւածների վերաբերեալ, համաձայն որոնց, պէտք է մեծացնել պետական ուշադրութիւնը նշւած ուղղութիւններով: Այս մասին տեղեկացնում է «Միր թի-վի» գործակալությիւնը:
15 միլիրադ դոլարանոց բիւջէի նախնական տարբերակում նաւթից ակնկալւող եկամուտները կազմելու են ընդհանուր եկամուտների 1/3-ը:
Մնացած մասը նախատեսւում է ապահովել յարկային մուտքերից`մասնաւորապէս, գիւղատնտեսութիւնից և տուրիզմից: Բիւջէի դեֆիցիտը կկազմի 1,5 միլիարդ դոլար:

0 Պատգամ: