1890՝ Ծնունդը Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան
Հայ քաղաքական մտքի նոր զարթօնքը է սկսում 1840-ական թւականներին: Խաչատուր Աբովեան, Մկրտիչ Խրիմեան (ապագայ կաթողիկոսը), Հայր Ղեւոնդ Ալիշան, Ներսէս պատրիարք Վարժապետեան, Մկրտիչ Պեշիկթաշլեան, Գամառ Քաթիպա, Միքայէլ Նալբանդեան, Ծերենց, Րաֆֆի, Գրիգոր Արծրունի, Մկրտիչ Փորթուգալեան եւ ուրիշներ, հայրենասիրական քերթւածներով, ազգաշունչ վէպերով, քաղաքական, յեղափոխական քարոզչութեամբ կոչ են անում հայ ժողովրդին տէր կանգնելու իր իրաւունքներն:
Այս նպատակը իրագործելու համար, նրանք յեղափոխութեան ճանապարհն էին ցոյց տալիս:
Հայկական վերածնունդի ռահվիրաների ստեղծած գաղափարական մթնոլորտի մէջ, 19-րդ դարի վերջերը, երեւան են գալիս հայրենասէր երիտասարդներից բաղկացած խմբակցութիւններ, ուսանողական միութիւններ, ազգային-յեղափոխական խմբեր եւ կուսակցութիւններ, որոնք ձեռնարկում են պայքարի՝ օսմանեան տիրապետութեան տակ ճընշըւած, ստրկութեան ենթարկւած հայութեան իրաւունքները պաշտպանելու: 1885-ին Վանի մէջ հիմնւում է Արմենական կուսակցութիւնը, 1887-ին, Ժընեւի մէջ՝ Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը:
Հայոց ազգային նպատակների իրականացման նւիրւած խմբակցութիւնների անջատ գործունէութիւնը ուժերի վատնում համարելով, պայծառ տեսլականով օժտւած մտաւորական երիտասարդներ՝ Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Ստեփան Զօրեանը եւ իրենց համախոհները որոշում են հայ յեղափոխական բոլոր տարրերը միացնելով, ուժեղ եւ միաձոյլ մի կուսակցութիւն ստեղծել:

Ուսանողական միութիւնների, յեղափոխական խմբակների եւ կուսակցութիւնների մաս կազմող անդամներ, կամ նրանց գաղափարներից սնած երիտասարդները ժողովի հրաւիրելով, 1890-ի ամռանը, Թիֆլիսի մէջ, նրանք հիմք են դնում Հայ Յեղափոխականների Դաշնակցութեանը:
Նրանց նպատակն էր յեղափոխական միջոցներով ապահովել հայութեան տնտեսական եւ քաղաքական ազատութիւնը:

0 Պատգամ:
Post a Comment