Հայաստանի ԱԳՆ–.
Գործընթացների շաղկապումը կբարդացնի կարգաւորումը
09:35 / 09.11.2009
Անկարան չպէտք է Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը շաղկապի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ: Նման դիրքորոշումը հակամարտութեան կարգաւորման համար յաւելեալ դժւարութիւններ կստեղծի: Այդ մասին ճապոնական «Եոմիուրի» թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Արդէն գոյութիւն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ձեւաչափ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդութեամբ, եւ դա արդիւնքներ է տալիս»,- նկատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը եւ յաւելել, որ եթէ Թուրքիան շաղկապի երկկողմ յարաբերութիւնները, «դա միայն վնաս կը հասցնի»:
Նալբանդեանը յիշեցրել է, որ "Անկարան եւ Երեւանը պայմանաւորւել են առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատել: «Սակայն մենք մտադիր ենք շարունակել հասնել 1915թ. Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը»,- ասել է Նալբանդեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: