Արցախը կարող է հետևել Սփիւռքին


Հայաստանի մարքսիստական կուսակցութեան նախագահ Դաւիթ Յակոբեանը չի կարծում, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների հետ կապւած դինամիկ զարգացումներն առանձնապէս մտահոգում են հասարակութեանը:
«Հասարակութիւնը սառել է, նա աւելի շատ սպասում է հետագայ հետևանքներին: Մի բան, որ թուրքական դիւանագիտութիւնը նւաճեց, այն էր, որ հայ հասարակութիւնը փաստօրէն տարածքային պահանջատիրութեան առումով երեք առանձին մասերի բաժանւեց»,- ասաց Յակոբեանը:
Նրա խօսքով, դա առաջին հերթին ոչ թէ հէնց ֆուտբոլային դիւանագիտութեան, այլ երեք նախագահների 20 տարւայ գործունէութեան հետևանքն է:
Դաւիթ Յակոբեանը վստահ է, որ վտանգւած է հայութեանը` որպէս ամբողջական ժողովուրդ ներկայացնելը միջազգային ատեաններում, և բերեց իր փաստարկներն այդ մտավախութեան շուրջ. «Սփիւռքն արդէն իսկ մտորում է տարածքային պահանջատիրութեան մանդատը ՀՀ քաղաքական այրերից վերցնելու մասին, և ցանկանում է ինքը դառնալ միակ պահանջատէրը:
Իսկ սա յղի է նրանով, որ Սփիւռքը կարող է ձևաւորել վտարանդի կառավարութիւն: Այս օրինակին կարող է հետևել նաև Արցախը` դիւանագիտական մանդատը վերցնելով Հայաստանից ու ինքնուրոյն լուծելով իր հարցերը»:

31.10.2009, 13:56

0 Պատգամ: