Հայաստանի Եւ Ադրբեջանի Նախագահները
Համաձայնել Են Հանդիպել՝ Այս Ամիս
Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8 հոկտեմբերի, 200907.11.2009 Արման ՅովհաննիսեանՀայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են մինչեւ նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Այդ մասին ասւած է տարածաշրջան իրենց վերջին այցի արդիւնքների վերաբերեալ համանախագահների յայտարարութիւնում:
«Երկու նախագահներն էլ վերահաստատեցին քննարկումները շարունակելու իրենց պատրաստակամութիւնը` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան հասնելու ուղղութեամբ հետագայ առաջընթացի նպատակով:
Նրանք ընդունեցին համանախագահների առաջարկը` կազմակերպել իրենց հերթական երկկողմ հանդիպումը, վեցերորդ նման հանդիպումը այս տարւայ ընթացքում, մինչեւ նոյեմբերի վերջը», - ասւած է ԵԱՀԿ-ի պաշտօնական կայքէջում տեղադրւած յայտարարութիւնում:
Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզելակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն նշում են նաեւ, որ նախագահների առաջիկայ հանդիպման վայրը եւ ժամկէտը դեռ պէտք է հաստատւեն:
Միջնորդները հինգշաբթի օրը այցելել էին Բաքու, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ, յաջորդ օրը ժամանել էին Երեւան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի ու արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ, ապա նոյն օրը մեկնել Բաքու, որտեղ եւս մէկ անգամ հանդիպել էին Ալիեւի հետ:Այցի կարճատեւ լինելու պատճառաբանութեամբ միջնորդները Լեռնային Ղարաբաղ չմեկնեցին:

0 Պատգամ:
Post a Comment