Թուրքիան սահմանային պահակակէտերի քանակը կաւելացնի նաեւ Հայաստանի հետ սահմանին


17:35 / 10.11.2009

Թուրքիայի պաշտպանութեան նախարարը յայտնել է, որ PKK-ի դէմ պայքարի շրջանակներում կաւելացւեն Թուրքիայի սահմաններում առկայ պահակակէտերը՝ այդ թւում Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական cnn-turk-ը։
Թուրքիայի պաշտպանութեան նախարար Վեջդի Գիւոնուլը՝ կառավարութեանը ներկայացնելով պաշտպանութեան նախարարութեան բիւջէն ՝ հանդէս եկել յայտարարութեամբ։ Ըստ նախարարի՝ PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութեան) ուժերը թուլանում են եւ շեշտել է, որ թուրքական անվտանգութեան ուժերը վճռական են ահաբեկչութեան դէմ պայքարում։ Թուրքիայի պաշտպանութեան նախարարը նշել է, որ Սիրիայի հետ սահմանին կառուցւում են 18, Իրանի եւ Իրաքի սահմաններին՝ 17 եւ Հայաստանի հետ սահմանին՝ 11 նոր պահակակէտեր, որոնց շինարարութիւնը աւարտին կը հասնի 2010 թւականի վերջին։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: