Հայոց ցեղասպանութեան պնդումները հիմնաւորւած են փաստերով
14:42 / 10.11.2009
ԱՄՆ նախագահի անցած ընտրութիւնների հանրապետական թեկնածու Ջոն Մըք Քէյնը յայտարարել է, որ հաւատում է Հայոց ցեղասպանութեանը։ Այս մասին յայտնում է թուրքական NTV-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հարցազրոյց տւող ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Օբամային պարտւած՝ հանրապետական Ջոն ՄըքՔէյնը յայտնել է, որ Հայոց ցեղասպանութեան պնդումները հիմնւած են փաստերով։ «Ես հաւատում եմ, որ հայերի դէմ ցեղասպանութիւն է կատարւել եւ կարծում եմ, որ դրա հետ կապւած բաւականին շատ փաստեր կան։ Նախկինում տեղի ունեցած իրադարձութիւնները հայ եւ թուրք ժողովուրդները եւ պետութիւնները չեն կարող մոռանալ եւ դրա պատճառով մտածում են յարաբերութիւնները բազմակողմանի զարգացնել։ Առաջին անգամ կողմերը առաջընթացի քայլեր են կատարում, ինչը ողջունելի է»,-ասել հանրապետական սենատորը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment