ԿԱՅ՝ ԼԱՉԻՆԸ ՄԵՂՐԻԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՏԱՆԳ»
ՄԵՂՐԻ
ԼԱՉԻՆ
Ադրբեջանական կայքերը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի յայտարարութիւնն այն մասին, որ «Հայաստանի համար առաջնային է համարւում ԼՂՀ-ի անվտանգութիւնը եւ կարգավիճակը, իսկ անվտանգութիւնը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ», ընդգծել են, որ միշտ էլ, նաեւ Ադրբեջանի կազմում գտնւելու ժամանակահատւածում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունեցել է ցամաքային կապ:
«Լաչինը իրենից միշտ էլ ներկայացրել է ցամաք»,-հեգնում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը: Ապա շարունակում, որ խնդիրն այլ է, երբ խօսքը գնում է Հայաստանի հետ սահմանի մասին. մեկնաբանի կարծիքով, Հայաստանը Լաչինի տարածքի դիմաց պէտք է զիջի դրան համարժէք շրջան' ասենք Մեղրին:
ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանը դեռ Մադրիդեան սկզբունքների գաղտնազերծումից յետոյ տւած հարցազրոյցներում այս առիթով մտահոգութիւն յայտնել էր, նշելով, որ «մադրիդեան սկզբունքներով հարցի կարգաւորումը յանգեցնելու է նրան, որ հետագայում կդրւի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցը, եւ հայկական կողմը կանգնելու է կամ Ղարաբաղը, կամ Մեղրին կորցնելու փաստի առջեւ»: «Ա1+»-ը պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանին խնդրեց մեկնաբանել Մեղրիի վերաբերեալ ադրբեջանական կողմի հնչեցնող ակնարկները:
«Եթէ խօսքը գնում է 7 շրջանի վերադարձի մասին, որի դիմաց լաւագոյն դէպքում Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի անկախութեանը, Ղարաբաղը ունենալու է անկլաւի կարգավիճակ: Եւ երբ խօսում են Հայաստանի հետ կապի մասին, ապա դա նշանակում է, որ, այո, դրւելու է Մեղրիի հարցը: Ինչ կարգավիճակով ՀՀ-ն կպահանջի Լաչինը, նոյն կարգավիճակով Ադրբեջանը կը պահանջի Նախիջեւանի հետ կապ' Մեղրիի տարածքով»,-նկատում է Վաղարշակ Յարութիւնեանը:
Նա,սակայն, ընդգծում է մի տարբերութիւն, որ կայ Մեղրիի ու Լաչինի միջեւ. «Նախիջեւանը անկլաւ չի, իսկ եթէ Ղարաբաղը չունենայ սահման Հայաստանի հետ, դա կբերի Ղարաբաղի հայաթափմանը, հետեւաբար, այսօր խօսել Մադրիդեան սկզբունքներով հարցի կարգաւորման մասին' անթոյլատրելի է»:
Ի դէպ, Յարութիւնեանը նկատեց, որ Մեղրիի տարբերակով հարցի լուծումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, որով նրանք ստանում են ցամաքային կապ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ, ինչը տեղաւորւում է նրանց ռազմավարական նպատակների մէջ:
0 Պատգամ:
Post a Comment