ԴԱՒՈՒԹՕՂԼՈՒՆ ԵՒ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ

Երեւան (Երկիր) - «Առանց Ղարաբաղի հակամարտութեան լուծման հայ-թուրքական արձանագրութիւնները չեն վաւերացւի»։ Նոյեմբերի 6-ին Փարիզում լրագրողներին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն:
Նրա խօսքերով` Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին յստակ շարադրել է սեփական դիրքորոշումը. արձանագրութիւնները կը վաւերացւեն միայն Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթաց գրանցւելու դէպքում: «Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամաւորների կարծիքն է, իսկ մենք յարգում ենք այդ կարծիքը»,- ասել է Դաւութօղլուն:
Ինչպէս տեղեկացնում է «Երկիր Մեդիան», ասուլիսի ժամանակ վէճ է ծագել Դաւութօղլուի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան թղթակից Արտակ Հերիքեանի միջեւ:

Լրագրողը հարցրել է, թէ ինչու է Անկարան դէմ արտայայտւում Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, մինչդեռ 1993 թւականից ի վեր տնտեսական պատժամիջոցներ է կիրառում հարեւան Հայաստանի նկատմամբ: Դաւութօղլուն պատասխանել է, որ «ոչ մի երկիր չպէտք է գրաւի մէկ այլ պետութեան տարածքի 20 տոկոսը եւ պարտադրի, որ 1 միլիոն մարդ փախստական դառնան. սա նոյնպէս պատժամիջոցի ձեւ է, սա նոյնպէս տնտեսական պատժամիջոց է այդ մարդկանց հանդէպ»:
0 Պատգամ:
Post a Comment