Ստամբուլում տեղի ունեցած համաժողովում Ադրբեջանը դարձեալ փորձել է հայերի վրայ «տղայ կանչել»
16:25 / 10.11.2009
Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութեան Տնտեսական եւ առեւտրական համագործակցութեան մշտական յանձնաժողովի (ISEDAK) 25-րդ նստաշրջանը։
Չնայած համաժողովի տնտեսական շեշտադրմանը՝ մասնակցող երկրների ներկայացուցիչները զերծ չմնացին քաղաքական յայտարարութիւններից։ Կրկին սպեկուլեատիւ յայտարարութեամբ հանդէս եկաւ ադրբեջանցի ներկայացուցիչը՝ աղաղակելով «գրաււած» հողերի մասին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները։
Միութեան անդամները խօսել են տարբեր ոլորտներում համագործակցութեան անհրաժեշտութեան մասին։ Համաժողովի աւարտին ընդունւել է «Ստամբուլի հռչակագիր» անունը կրող համաձայնագիրը։
Համաժողովի բացումը տեղի է ունեցել Թուրքիայի եւ ISEDAK-ի նախագահ եւ Աբդուլահ Գիւլի ելոյթով։ Ներկայ են եղել 11 երկրների նախագահներ, 3 փոխնախագահ, 6 վարչապետ, 3 փոխվարչապետ, 18 նախարարներ եւ դիտորդի կարգավիճակով մասնակցող 3 երկրներից մէկի ներկայացուցիչն էլ եղել է Կիպրոսի թուրքական հատւածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը։ Ամենաբազմամարդ ներկայացուցչական կազմը ունեցել է Իրանը։
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունելու ժամանակ աչքի է ընկել Ղաթարի ներկայացուցիչը, որի ձեռքին խոզի գրիպից պաշտպանւելու համար կար դիմակ։ Չնայած սրան՝ թէ՛ Թուրքիայի նախագահը, թէ՛ միւսները իրար հետ ողջագուրւելիս որեւէ անհանգստութեան նշաններ ցոյց չտւեցին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է նաեւ Իսրայելի կողմից պաղեստինցիների դէմ իրականացւող յարձակումներին։ Ասադը նշել է, որ անհրաժեշտ է Իսրայելի դէմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Իրանի նախագահ Ամադինեժադը կրկին քննադատել է Արեւմուտքին։
Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շերիֆովը կրկին հին երգն է երգել եւ մոռացել թէ ինչի համար են հաւաքւել։ Աբիդ Շերիֆովը ասել է, որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը Հայաստանի կողմից «բռնազաւթւել» է եւ դա ամբողջ տարածաշրջանում խանգարում է տնտեսական զարգացմանը եւ ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պահպանմանը։
Որպէս դիտորդ մասնակցող Կիպրոսի թուրքական հատւածի ղեկավար Ալի Թալաթը իր ելոյթում նշել է, թէ տխրեցնող է, որ Միջին Արեւելքում զրկանքների են ենթարկւում պաղեստինցիները, ադրբեջանական հողերի մի մասը «բռնազաւթւած» է։
Համաժողովի վերջում՝ երբ Աբդուլլահ Գիւլը կարդում էր ընդունւած հռչակագիրը՝ դահլիճի կէսը դատարկ էր։ Դատարկ էին նաեւ այն աթոռները, որտեղ նստած էին Մալայզիայի, Ղրղզստանի եւ Սիրիայի ներկայացուցիչները։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment