ԱՄՆ–ն դադարեցւել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Մեթիւ Բրայզայի թեկնածութիւնը հաստատելու ընթացակարգը
14:58 / 11.11.2009
ԱՄՆ պետական դեպարտամենտը դադարեցրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Մեթիւ Բրայզայի թեկնածութիւնը հաստատելու ընթացակարգը: Այս մասին յայտնի է դարձել ամերիկեան դիւանագիտական աղբիւրներից:
Յիշեցնենք, որ Մեթիւ Բրայզան մինչեւ այս տարւայ սեպտեմբեր զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտօնը եւ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն էր: Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտօնը զբաղեցնում է Թինա Քէյդենաուն, իսկ Մինսկի խմբի համանախագահի պաշտօնը` Ռոբերտ Բրադկեն: Արդէն ամիսներ շարունակ լրատւամիջոցները հաղորդում էին, որ Բրայզան նշանակւելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ինքը՝ Բրայզան, այս կապակցութեամբ նշել էր, որ իրեն հարազատ է Հարաւային Կովկասը եւ ինքը կողմ կլինէր աշխատել այստեղ:Յիշեցնենք, նաեւ որ արդէն մօտ 4 ամիս է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնը թափուր է: Մեր աղբիւրները չեն նշում, թէ նրա թեկնածութիւնը հաստատելու ընթացակարգն ինչու է դադարեցւել:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment