Էրդողանը գոլ խփեց սեփական դարպասը՝ «քրիստոնէաների ակումբի» մասին իր անպատւաբեր եւ ստայօդ բառերով
12:56 / 11.11.2009
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միշտ հանդէս են գալիս Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու դէմ, գրում է Spero News-ը:
Պարբերականը նշում է, որ Գերմանիայի Դաշնութեան խորհրդարանական մեծամասնութեան ներկայացուցիչները՝ «Քրիստոնէա-դեմոկրատական միութիւնը», «Քրիստոնէա-սոցիալիստական միութիւնը» եւ Գերմանիայի Ազատ ժողովրդավարական կուսակցութիւնը հերթական յայտարարութիւնն են արել, որն ամրագրում է Գերմանիայի դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան մասին:
Մերկելը կրկին յայտարարել է, թէ «խօսքը կարող է գնալ միայն արտօնեալ գործընկերութեան, այլ ոչ թէ անդամակցութեան մասին: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցն օրակարգում չէ»: Իր հերթին՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն 6 հիմնաւորում է բերում, թէ ինչու Թուրքիայի անդամակցութիւնը ցանկալի չէ:
1. Գերմանիան առաջին հերթին հետաքրքրւած է եւրոպական ինտեգրացիայով: Եւրոպան աշխարհագրական սահմաններ ունի: Եւ ոչ ոք իրեն Եւրոպայում չի զգայ, եթէ սահմաններ լինեն Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ:
2. Ոչ ոք չի պատրաստւում հրաժարւել մեր թուրք ընկերներից: Մենք շահագրգռւած ենք Թուրքիայի հետ սերտ գործընկերային յարաբերութիւններով, բայց դա չի նշանակում, որ մեր բոլոր գործընկերները պիտի անդամակցեն Եւրամիութեանը:
3. Այն, որ Թուրքիան իսլամական ժողովրդավարական երկրի վառ օրինակ է, որեւէ կապ չունի ԵՄ-ին նրա անդամակցութեան հետ:

Եթէ դա այդպէս լինէր, մենք յետոյ պիտի քննարկէինք Պակիստանի կամ Ինդոնէզիայի անդամակցութեան հարցը: Բայց անգամ այսօր՝ Անկարայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխութիւնը արաբական երկրների հանդէպ կասկածներ է հարուցում: Որպէս ԵՄ անդամ Թուրքիան չի կարող կամուրջի դեր կատարել, քանի որ կամուրջը միայն մէկին չի պատկանում:
4. Նրանք, ովքեր պնդում են, որ թուրքական ինտեգրացիան դէպի Գերմանիա վտանգի տակ է դրւում, քանի որ Թուրքիան չի կարող դրանով ԵՄ անդամ դառնալ, վտանգի տակ են դնում թուրքերի եւ գերմանացիների խաղաղ սոցիալական գոյակցութիւնը: Թուրքերի՝ Գերմանիային ինտեգրումը առանց ԵՄ-ին անդամակցելու էլ կատարւում է: 5. Մենք չենք օգնի Թուրքիային, եթէ աչք փակենք նրա խնդիրների վրայ: Այնքան ժամանակ, քանի Անկարան արգելում է եկեղեցիների կառուցումն ու կղերականութեան գործունէութիւնը. Կրօնական ազատութեան մասին խօսելն անիմաստ է: Էրդողանը գոլ խփեց սեփական դարպասը՝ «քրիստոնէաների ակումբի» մասին իր անպատւաբեր եւ ստայօդ բառերով: (Էրդողանը նկատի է ունեցել ԵՄ-ին- NEWS.am):
6. Ճիշտ կլինէր շարունակել մեր գիծն ու Թուրքիային արտօնեալ գործընկերութիւն առաջարկել: Հակառակ դէպքում 10 տարւայ բանակցութիւններից յետոյ դա նոյնքան կործանարար կլինի, որքան Եւրոպայի քաղաքական միասնութեան ձախողումը:

Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ:
Post a Comment