Վաղը ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կանցկացնի հերթական մոնիտորինգը




12:47 / 09.11.2009
Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում նոյեմբերի 10-ին կանցկացւի ԵԱՀԿ-ի հերթական մոնիտորինգը:
Այս անգամ այն տեղի կունենայ Հորադիզ-Ֆիզուլի ճանապարհի մօտակայքում:
ԼՂՀ կողմից այն կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Պիտեր Կին, Իրժի Աբերլեն եւ Ժասլան Նուրտազինը, իսկ ադրբեջանական կողմից այն կանցկացնեն Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Վլադիմիր Ժոնթուլովը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: