Հայ-վրացական սահմանում ի յայտ եկող խնդիրները Երեւանի երկչոտ ու անհեռատես քաղաքականութեան արդիւնքն են
15:53 / 07.11.2009
«Ժամանակ առ ժամանակ հայ-վրացական սահմանում ի յայտ եկող խնդիրները Երեւանի երկչոտ ու անհեռատես քաղաքականութեան արդիւնք են»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում տեսակէտ յայտնեց «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Ստիւոպա Սաֆարեանը:
Նրա խօսքով, իրավիճակը հայ-վրացական սահմանի սահմանագծման հարցում այնքան է խորացել, որ հայկական կողմը շատ ջանքեր պէտք է գործադրի, որպէսզի վերադարձնի իր նախկինում ունեցած դիրքերը: «Մեղադրել Վրաստանին, որը ձգտում է առաւելագոյնս „մեծացնել“ իր երկրի տարածքը, այս դէպքում չի կարելի:
Նրա տրամաբանութիւնը լրիւ հասկանալի է, իւրաքանչիւր երկիր նոյն կերպ կը վարվէր, եթէ իր ճանապարհին չհանդիպէր դիմադրութեան: Իսկ Երեւանը այս ամբողջ ընթացքում սահմանում տեղի ունեցողին հետեւում է երկչոտ լռութեամբ, կարծես դա չի շօշափում մեր երկրի շահերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Վրաստանը Հայաստանից առաջ է հասկացել, թէ ինչ շահ կարող է ստանալ սահմանագծման ճիշտ քաղաքականութիւն վարելու արդիւնքում:
«Կարծում եմ, որ եթէ Հայաստանը ժամանակին արձագանքի եւ Վրաստանին հասկացնել տայ, որ շատ հարցերում Թբիլիսին կախւած է Երեւանից, սահմանագծման գործընթացում հնարաւոր կլինի խուսափել խնդիրներից եւ ամէն ինչ լուծել համաձայնութեամբ»,- նշեց պատգամաւորը:
Նշենք, որ օրերս հայ-վրացական սահմանում հերթական միջադէպեր էր գրանցւել, որի ժամանակ վրացի սահմանապահները խոչընդոտել էին հայկական կողմի տեխնիկական աշխատանքների իրականացմանը: Մասնաւորապէս հայկական կողմը ցանկացել էր սիւներ տեղադրել սահմանին, իսկ վրացական կողմը թոյլ չէր տւել: Որոշ լրատւամիջոցների տեղեկատւութեան համաձայն, իրավիճակն այնքան էր սրւել, որ միջադէպը հնարաւոր էր եղել հարթել միայն երկու կողմերի սահմանապահ զօրքերի հրամանատարների միջամտութիւնից յետոյ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ հայ-վրացական սահմանի մէկ այլ հատւածում՝ Բավրա գիւղի մօտակայքում, միջադէպ էր գրանցւել վրացի սահմանապահների եւ հայ գիւղացիների միջեւ: Վերջիններս փորձել էին հասնել իրենց սեփականութիւն հանդիսացող հողատարածքներ, իսկ վրացի սահմանապահները թոյլ չէին տւել: Հէնց դրանից յետոյ որոշում էր կայացւել հայ-վրացական սահմանի սահմանագծում իրականացնել, որպէսզի յստակ լինի, թէ որ տարածքը որ երկրին է պատկանում:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment