ԱՀՄԵԴ ԴԱՒՈՒԹՕՂԼՈՒՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՓԱՐԻԶԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉԽԱՆԳԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՆԴԷՍ ԳԱԼ ԵԽ-ՈՒՄ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն Ֆրանսիային կոչ է արել չխանգարել Թուրքիային հանդէս գալ ԵԽ-ում:
Ահմեդ Դաւութօղլուն ելոյթ ունենալով Փարիզի միջազգային դիւանագիտական ակադեմիայում, ասել է, որ քաղաքական, տնտեսական խնդիրները նոր համաշխարհայնացման պայմաններում յաղթահարելու համար ԵԽ-ն Թուրքիայի կարիքն ունի: Նա պատմել է իր երկրի ջանքերի մասին, որոնք ուղղւած են Բալկաններում, Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելուն` յայտարարելով, որ այդ երկրների ապագան Թուրքիայի ապագան է: «Թուրքիան Եւրոպայի մասնիկն է եւ շարունակելու է այդպիսին մնալ: Մենք հետեւելու ենք ակտիւ քաղաքականութեանը, որպէսզի հասնենք գլոբալ կայունութեան եւ խաղաղութեան», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Խօսելով Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ յարաբերութիւնների մասին, Ահմեդ Դաւութողլուն ֆրանսիացի լիդէրներին կոչ է արել գործել միասնական ռազմավարական սկզբունքներով եւ չենթարկւել հասարակութեան ճնշումներին, այս մասին գրում է Anatolian News agency-ն:
0 Պատգամ:
Post a Comment