ՈՐՏԵՂ ԾՆՒԵԼ Է ՀԻՏԼԵՐԸ
Աւստրիայում գտնւող այն առանձնատան տէրը, որտեղ ծնւել է 20-րդ դարի մեծագոյն բռնակալը՝ Ադոլֆ Հիտլերը, որոշել է տունը աճուրդի հանել: Ինչպէս հաղորդում են բրիտանական լրատւամիջոցները, առանձնատան մեկնարկային գինը սահմանւել է $3,3 միլիոն:
Երրորդ Ռեյխի ղեկավարի տունը վաճառելու գաղափարին ընդդիմացել են Բաունաու նա Իննե քաղաքի բնակիչները, որոնք սարսափում են այն մտքից, որ տունը կարող են ձեռք բերել աջ ծայրայեղականները:
Քաղաքապետ Գերհարդ Շկիբի խօսքով՝ ստեղծւած իրավիճակից լավագոյն ելքը տեղական իշխանութիւնների միջոցով այն ձեռք բերելը և պետական սեփականութիւն դարձնելն է: Սակայն բանն այն է, որ քաղաքային բիւջեն չունի բաւարար միջոցներ տունը ձեռք բերելու համար:
Գերհարդ Շկիբն արդէն դիմել է կառավարութեան օգնութեանը: Եթէ քաղաքապետին յաջողւի գնել այն, տունը կվերածւի թանգարանի: Իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները կարող են գնել այն վայրը, որտեղ 1889թ. ապրիլի 20-ին լոյս աշխարհ է եկել այն մարդը, որը երազում էր ամբողջ աշխարհն իրեն ենթարկել:

0 Պատգամ:
Post a Comment