Հայաստանի ԱԳՆ.–
Ինքնորոշումն ինքնորոշում է, տարածքային ամբողջականութիւնը` տարածքային ամբողջականութիւն
20:21 / 06.11.2009
Կան մարդիկ, որոնք երեւակայում են, թէ աւելի շատ բան գիտեն բանակցութիւններից, քան դրանց մասնակիցներն ու վարողները: Դրանց թւում է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը, որի բազմաթիւ յայտարարութիւններից ակնյայտ է, որ նա բաւականին աղօտ տեղեկութիւններ ունի բանակցութիւնների վերաբերեալ:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը՝ մեկնաբանելով Փոլուխովի՝ նոյեմբերի 6-ին արած յայտարարութիւնը:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը յայտարարել է, թէ արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցութիւնների մանրամասներին քաջատեղեակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրաւունքն ընկալում է տարածքային ամբողջականութեան համատեքստում:
«Մէկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրաւունքի սկզբունքներն ու նորմերը, այլ այնպէս, ինչպէս միջազգային հանրութիւնն է դրանք ընդունում: Ինքնորոշումը նշանակում է ինքնորոշում, տարածքային ամբողջականութիւնը` տարածքային ամբողջականութիւն, եւ եթէ այդպէս չլիներ, մենք այսօր չէինք ունենայ ՄԱԿ-ի անդամ 192 պետութիւն»,- յայտարարել է Տիգրան Բալաեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment