Գլենդէլում տեղի կունենայ ՀՕՄ-ի 100-ամեակի յատուկ խորհրդանշի շնորհանդէսը

11.11.2009 17:49
Երեւան (Երկիր) - Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) 100-ամեակի առթիւ ստեղծւել է յատուկ խորհրդանիշ, որը գործածւելու է աշխարհի 26 երկրներում, ուր ՀՕՄ-ը մասնաճիւղեր ու կառոյցներ ունի:
Ինչպէս հաղորդում է «Ասպարէզը», ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութիւնը կազմակերպել է խորհրդանշի շնորհանդէս` ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ: Հանդիսութիւնը տեղի կունենայ նոյեմբերի 12-ին (այսօր) ՀՕՄ-ի կենտրոնական գրասենեակում (Գլենդել):
«ՀՕՄ-ի էութիւնը ծառայութիւնն է տեղական եւ համահայկական խնդիրներին: Մենք շարունակելու ենք մեր ծառայութիւնները յարմարեցնել ներկայ կարիքներին»,- ասել է ՀՕՄ-ի Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Սոսի Փոլադյանը:
Հայ օգնության միութիւնը հիմնւել է 1910 թւականին` Նիւ Եորքում:
Արեւմտեան ափի առաջին մասնաճիւղերը հիմնւել են Ֆրէզնոյում եւ Լոս Անջէլեսում: 1984 թւականին Արեւմտեան շրջանն առանձնացել է Արեւելեան շրջանից ու Կանադայից եւ իր կենտրոնատեղին հաստատել է Գլէնդելում:

0 Պատգամ: