ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան նախաձեռնութիւնը` Աթաթուրքի մահւան տարեդարձի օրը խորհրդարանում քննարկել քրդական հարցը, առաջացրել է ընդդիմութեան բուռն դժգոհութիւնը, ապա վերածել է ծեծկռտուքի:
Ընդդիմադիր պատգամաւորները խոչընդոտել են երկրի ներքին գործերի նախարարի ելոյթին` պարզելով «ՔԲԿ-ն, հայերը եւ ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են», «Մոռացութեան չենք մատնի Աթաթուրքի անունը», «Ոչ մի ներում քուրդ ահաբեկիչներին» եւ այլ պաստառներ:
Խորհրդարանի խօսնակ Մեհմեդ Ալի Շահինը, տեսնելով, որ մթնոլորտը շիկանում է, ընդդիմադիրներին կոչ է արել պահել պաստառները եւ դադարեցրել է նախարարի ելոյթը: Սակայն յաջորդ` իշխող կուսակցութեան ներկայացուցչի ելոյթը դարձեալ վրդումունք է առաջացրել, քանի որ վերջինս ընդդիմութեանը մեղադրել է Թուրքիայի շահերի դաւաճանության մէջ: Արդիւնքում ծեծկռտուք է սկսւել:
Միայն այն բանից յետոյ, երբ որոշւել է «քրդական հարցի ժողովրդավարական կարգաւորման» հարցով նոր քննարկումներ անցկացնել նոյեմբերի 12-ին, կրքերը հանդարտւել են:

0 Պատգամ:
Post a Comment