Wednesday, November 11, 2009

«3-Ը ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ Կը ԲԵՐԻ»

«3-Ը ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԿԸ ԲԵՐԻ»


Փոքրիկ երգչուհի Լուարա Հայրապետեանը, որը մի քանի օր յետոյ «Մանկական Եւրատեսիլ-2009»-ում ներկայացնելու է Հայաստանը, լրջօրէն նախապատրաստւում է:Նա շատ է յուզւում, քանի որ կենդանի ձայնով է երգելու եւ նոյնիսկ փոքրիկ սխալը կընկատւի ժիւրիի կողմից:
«Ա1+»-ի հետ զրոյցում 12 -ամեայ Լուարա Հայրապետեանն ասաց, թէ յաճախում է վոկալի, պարի եւ անգլերէն լեզւի դասերի` Հայաստանը պատւով ներկայացնելու համար: Հիմա նրա ամէն մի րոպէն հաշւած է: Լուարան խմբի հետ Ուկրաինա կմեկնի նոյեմբերի 15-ին, իսկ մրցոյթը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին:
Բեմի վրայ լինելու են 6 հոգի` երգչուհին եւ 5 պարուհիներ, որոնք ընտրւել են մրցոյթով: Նա հանդէս է գալու երրորդը` իր «Բարսելոնա» երգով: «Պատահականութեամբ ես հանդէս եմ գալու երրորդ համարի տակ, դա իմ սիրած թիւն է, եւ ասեմ, որ այդ մրցոյթին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ: Մի խօսքով` ամէն ինչ երեք է եւ ես յոյս ունեմ, որ այն ինձ յաջողութիւն կբերի»,- ասում է նա:
«Մանկական Եւրատեսիլ-2009»-ին մասնակցելու է 13 երկիր: Լուարայի «Բարսելոնա» երգը ինտերնէտ քւէարկութեան արդիւնքներով` ներկայումս լաւագոյն եռեակում է:
Յիշեցնենք, որ 2007 թ-ին «Եւրատեսիլ»-ին մասնակցել է «Արեւիկ» խումբը, ով իր «Երազանք» երգով գրաւել է 2-րդ տեղը, իսկ գիւմրեցի Մոնիկա Մանուչարովան անցեալ տարի գրաւեց 8-րդ տեղը' իր «Իմ երգի հնչիւնը» երգով:

0 Պատգամ: