Ադրբեջանցի պատգամաւորները նորից մեկնում են Անկարա քննարկելու թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները


12:34 / 11.11.2009
Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի է ունենալու խորհրդաժողով՝ նւիրւած թուրք-ադրբեջանական յարաբերութիւններին, որին մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներ Գանիրա Փաշաեվան եւ Ռաբիյաթ Ասլանովան:
Խորհրդաժողովի ընթացքում կը քննարկւի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը եւ այդ գործընթացի ազդեցութիւնը Ադրբեջանի ու Թուրքիայի յարաբերութիւնների վրայ:
Յիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ մէկ անգամ արդէն ադրբեջանցի խորհրդարանականները այցելել են Անկարա, որտեղ հանդիպել են իրենց թուրք գործընկերների, ինչպէս նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վերջինս հաւաստիացրել է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, մինչեւ ԼՂ խնդրում առաջընթաց չգրանցւի:
Այդուհանդէրձ, Ադրբեջանում շարունակում են մտավախութիւն ունենալ, որ Թուրքիան, առանց ԼՂ խնդրի լուծման, կը վաւերացնի այդ արձանագրութիւնները եւ կբացի սահմանը, քանի որ նրանք էլ են հասկանում, որ դա բխում է Թուրքիայի շահերից, որի միջոցով Թուրքիան կմեծացնի իր ազդեցութիւնը տարածաշրջանում: Դա է, թերեւս, պատճառը, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորները եւս մէկ անգամ ցանկանում են Անկարայում քննարկել այդ խնդիրները:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: