Տեղի կունենայ Սիլվա Կապուտիկեանի 90-ամեակին նւիրւած հանդիսութիւն


Այսօր Առնօ Բաբաջանեանի համերգասրահում տեղի կունենայ Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 90-ամեակին նւիրւած յոբելեանական երեկոյ:
Ինչպէս Aysor-ին տեղեկացրեցին Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարանից, յոբելեանական երկոյի ընթացքում կը հնչեն բանաստեղծուհու ստեղծագործութիւնների հիման վրայ գրւած երգերը, նրա բանաստեղծութիւնները: Մտերիմները յիշողութիւններ կպատմեն բանաստեղծուհու մասին:
Ելոյթ կունենան Ռուբէն Մաթէոսեանը, Վոլոդեա Աբաջեանը, Սիլվա Եուզբաշեանը և ուրիշներ:
Հանդիսութեանը ներկայ են լինելու Հայաստանի գրողների միութեան նախագահ Լևոն Անանեանը, ՀՀ Մշակոյթի փոխնախարար Դաւիթ Մուրադեանը, բանաստեղծուհու մտերիմները, գրողներ, պարզապէս բանաստեղծուհու տաղանդի երկրպագուներ. երեկոն կը վարի Սարգիս Նաջարեանը:
Նշենք, որ այս տարի լոյս է տեսել Սիլվա Կապուտիկեանի բանաստեղծութիւնների հիման վրայ ստեղծւած երգերի ձայնասկաւառակ, ինչպէս նաև` տպագրւել է բանաստեղծուհու գրչին պատկանող չորս գիրք:
Սիլվա Կապուտիկեանը մահացել է 2006 թ.-ի օգոստոսի 25-ին` 87 տարեկան հասակում:


ԱՅՍՕՐ, 15:32

0 Պատգամ: