ՄԱՍՈՆՆԵՐ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ


«Գրան Օրիան դը Ֆրանս» մասոնական կազմակերպութեան ներկայացուցիչները եկել էին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր 1915-ի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար: Ինչպես լրագրողների հետ զրոյցում նշեց կազմակերպութիւնը ներկայացնող հայազգի Գի Յակոբեանը, իր համար անընդունելի է, որ Թուրքիան ցեղասպանութեան ճանաչման հարցում մերժողական քաղաքականութիւն է վարում, պէտք է ջանք չխնայել արդարութիւնը հաստատելու համար:
«Մենք ապրիլի 24-ին երրորդ անգամ ենք այցելում Հայաստան` յարգանքի տուրք մատուցելու համար: Մարդկութիւնը չպէտք է մոռանայ նման դէպքերը: Ժամանակն է, որ ինչպէս Ֆրանսիան, այնպէս էլ այլ երկրները ճանաչեն 1915-ին կատարւածը», ասաց Գ. Յակոբեանը: Ըստ նրա` իրենց համար կարեւոր է Հայոց ցեղասպանութեան հարցի լուծումը, եւ իրենք շարունակում են աջակցել սփիւռքահայութեանը, հաղորդում է «Արմէնպրէսը»:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 25-04-2009

0 Պատգամ: