ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.–
ԴԺՒԱՐ Է ՄԵՐԺԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արգենտինահայ թենիսիստ Դաւիթ Նալբանդեանը լայնածաւալ հարցազրոյց է տւել հանրայայտ La Nacion արգենտինական պարբերականին:
Դաւիթի հարցազրոյցը ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:
«Երբեմն ինձ դուր է գալիս մենակ լինել: Դա այնքան էլ յաճախ չի լինում, բայց ես աշխատում եմ այդ ուղղութեամբ: Դա լաւ է, քանի որ այդ դէպքում դու կարողանում ես շատ բաների մասին մտածել ու պէտք չէ ոչ մէկին յայտնել քո մտքերը կամ որևէ մէկի կարծիքը հարցնել:
Առաւել յաճախ ես սիրում եմ մենակ լինել պարտութիւնից յետոյ: Իսկ եթէ ընդհանուր առմամբ խօսենք, ապա ես շատ ակտիւ մարդ եմ, ու ինձ դուր չի գալիս երկար նստել մի տեղում:
60 տարեկան հասակում ես ինձ տեսնում եմ ահռելի տանը, որի բակում կայ ֆուտբոլային դաշտ, թենիսի խաղահրապարակ, ևս մէկ փոքր տնակ՝ հիւրերի համար, ինչպէս նաև խորուածի մանղալ ու անձնական ֆերմա: Ինչ-որ հասարակ գործ եմ անելու ու վայելելու եմ կեանքը:
Իմ ընկերուհու՝ Վիկտորիա Բոշի հետ արդէն 11 տարի հանդիպում ենք: Սակայն նա դեռևս ապրում է իր մօր հետ: 11 տարին լուրջ թիւ է: Նա միշտ աշխատում է ուղեկցել ինձ իմ ճանապարհորդութիւնների ընթացքում:
Այն մասին, որ ես չեմ պատրաստւում ամուսնանալ, նրան անմիջապէս եմ յայտնել, այնպէս որ պայմանաւորւել ենք ուղղակի սկսել իրար հետ ապրել:
Այն, ինչ արեց Դել Պոտրոն US Open-ի եզրափակչում, շլացուցիչ էր: Ես դիտում էի խաղը հեռուստացոյցով: Նա շատ վստահ էր գործում, որովհետև միայն այդպէս կարելի է յաղթել Ֆեդերերին: Ես յոյսով եմ, որ նա կկարողանայ այս մակարդակով խաղալ: Նա շատ երիտասարդ է ու արդէն իսկ հոյակապ արդիւնքներ է ցուցադրել:
Ես ինձ չեմ տեսնում քաղաքականութեան մէջ. բայց երբէք մի ասեք երբէք: Եղել է, որ մասնակցել եմ Արգենտինայի նախագահ Կրիստիան Կիրխների նախընտրական ծրագրին: Ես դա արել եմ, որովհետև ինձ խնդրել է նախագահ Նեստոր Կիրխները. դժւար է մերժել նախագահին:
Բայց ես ռադիկալ չեմ կամ նման մի բան: Ես ուղղակի հաւատում եմ մարդկանց, որոնք ցանկանում են օգտակար գործ անել: Արգենտինան շատ հարուստ երկիր է, մենք պէտք է սովորենք ճիշտ օգտագործել նրա ռեսուրները:
Անհամբերութեամբ սպասում եմ խաղահրապարակ վերադառնալուն: Այսքան ամիսների ընթացքում բացակայելուց յետոյ, ցանկութիւնն աւելի մեծ է: Բայց ես հասկանում եմ, որ պէտք է համբերատար լինեմ, քանի որ վնասւածքը լուրջ էր, ու ծանրաբեռնւածութիւնները պէտք է չափաւորել:
Ես ծանր բնաւորութիւն ունեմ: Որոշ լրագրողներ Արգենտինայում համոզւած են, որ դու ցանկանում ես նրանց անընդհատ տեսնել: Այնպէս որ, այդ հարցով մենք տարաձայնութիւններ ունենք: Մի խօսքով՝ դժւար է բոլորին երջանկացնել»,- մէջբերում է Նալբանդեանի խօսքերը GoTennis.ru կայքէջը:

0 Պատգամ:
Post a Comment