Սխտորով վզնոցներն` ընդդէմ A/H1 N1-ի
A/H1 N1 կամ խոզի գրիպի դէպքերն աւելանում են, բժիշկները խորհուրդ են տալիս խուճապի չմատնւել` միևնոյն ժամանակ իրականացնելով հակահամաճարակային միջոցառումներ:
Արդէն որերորդ օրն է` հանրապետութեան բոլոր դպրոցներում Առողջապահութեան նախարարի յանձնարարականով, Համաճարակային ծառայութիւնը ստուգում է դպրոց մուտք գործող իւրաքանչիւր աշակերտի:
Որոշ դպրոցներում (օրինակ, Երևանի թիւ 5) աշակերտներին բժշկական դիմակներ են բաժանւել, նրանք էլ մեծ հաճոյքով դիմակները կրում են նաև փողոցում:
«Դէ, մեզ դուր է գալիս, համ նոր ոճ է, համ էլ կպաշտպանւենք»,- Aysor-ին ասաց 7-րդ դասարանցիներից մէկը, ում պատահաբար հանդիպեցինք փողոցում:
Իսկ թիւ 29 դպրոցում դիմակներ չեն բաժանւել, դպրոցը բժշկուհի ունի, ով և համաճարակաբանների հետ ամենօրեայ ստուգումներ է անցկացնում:
«Բացի ջերմութիւն ունեցողներից, մեզ մօտ ջրծաղիկի դէպքեր էլ կան, և 7 դասարան յատուկ հսկողութեան տակ են: Առաւօտեան ստուգում ենք դպրոց մտնելուց, ապա նաև դասերի ժամանակ ենք շրջում դասարաններով, և երեխաներից որը կարմիր քթով է, միանգամից ուղարկում ենք տուն»,- ասաց դպրոցի բժշկուհի Նարինէ Բաբայեանը:
Իսկ հարցին, թէ արդեօք ստուգուներից դասապրոցեսը չի՞ խանգարւում, նա պատասպանեց, որ անգամ եթէ խանգարւում էլ է, առողջութիւնը դասերից թանկ արժէ: Ինչ վերաբերում է աշակերտներին, թէ արդեօ՞ք նրանց մօտ խուճապ չկայ, բժշկուհին ասաց, որ ցածրից մինչ բարձր դասարաններ բոլորը կամաւոր կերպով յայտնում են, որ գրիպ են և գնում են տուն:
Իրենց գրիպով հիւանդ ձևացնող աշակերտները միայն տուն գնալու համա՞ր, թէ՞ նաև առողջական զգուշաւորութիւնից ելնելով են դա անում, միանշանակ պատասխան կայ. սովորող աշակերտը դժկամութեամբ է հիվանդանում, իսկ նրան, ում դասերն այնքան էլ չեն հետաքրքրում, «ձեռնտու» են տարատեսակ համաճարակները:
Ծնողները ևս միակարծիք չեն. որոշ ծնողներ անգամ վերջին մէկ շաբաթում իրենց երեխաներին տաքսիով են դասի տանում` զգուշանալով երթուղայիններից ու մարդկանց հետ շփումներից:
Մանկապարտէզներում դեռ ամէնօրեայ ստուգումներ չեն իրականացւում, որոշ մանկապարտէզներ իրենք են նախաձեռնել ստուգումներ, իսկ որոշներն էլ դեռ լռում են: Նման ստուգումներ իրականացնող մանկապարտէզներից մէկի տնօրինութիւնը հետաքրքիր որոշում է կայացրել. որպէսզի երեխաները չխուսափեն կամ չհրաժարւեն սխտորից, նրանք այսույետ կրում են սխտորի վզնոցներ:
Մանկապարտէզներից բացի, համալսարաններում, տներում, մի դէպքում էլ երթուղայինում` վարորդի մօտ, ամենուրէք, սխտորի պակաս չի զգացւում:
Անգամ մարդիկ եղան, ովքեր մտավախութիւն յայտնեցին, թէ կարո՞ղ է` սխտորը թանկանայ:
Սխտորի թանկացումներ դեռ չեն նկատւել, իսկ նոր գրիպի դէմ արդիւնաւէտ դեղամիջոց համարւող «Տամիֆլիւի» 10 հաբանոց տուփն արժէ գրեթէ 15 հազար դրամ:

ԱՅՍՕՐ, 10:22
0 Պատգամ:
Post a Comment