ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
Շւէյցարիայում մեկնարկած Ադրբեջանի մշակոյթի օրերի շրջանակներում անցկացւած սեմինարներից մէկում Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային խմբի նախկին համազեկուցող Անդրէաս Գրոսը հանդէս է եկել «Նաւթով հարուստ, ժողովրդավարութեամբ աղքատ Ադրբեջանը» զեկոյցով:
Բացի այդ, միջոցառման կազմակերպիչներից Շւէյցարիայի Culturescape կազմակերպութիւնը Ադրբեջանի մշակոյթի մասին հաւաքածու է հրատարակել, որի մէջ ներառւել են ազատ մտածողութեան համար ձերբակալւած մի քանի լրագրողների, պաշտօնական քաղաքականութեան հետ չհաշտւող գրողների եւ ժողովրդավարութեան պակասն ու անհատի պաշտամունքն Ադրբեջանում քննադատողների ստեղագործութիւնները:
Փառատօնի կազմակերպիչների ու Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան միջեւ լարւածութիւն է առաջացել: Ադրբեջանական պատւիրակութեան ներկայացուցիչներն իրենց անհամաձայնութիւնն ու դժգոհութիւնն են արտայայտել:

Աւելի ուշ Culturescape-ի ղեկավար Եուրիան Կոյմանը ադրբեջանական ԶԼՄ-ներին յայտարարել է, որ Շւէյցարիայի եւ Ադրբեջանի մշակոյթներն ամբողջութեամբ իրարից տարբերւում են, եւ դա է պատճառը, որ փառատօնում ազատամիտ ադրբեջանցի գրողների ստեղծագործութիւնների թարգմանաբար ներկայացումն առաջացրել է Ադրբեջանի պաշտօնական շրջանակների դժգոհութիւնը:
«Շւէյցարիան ժողովրդավարական հանրապետութիւն է: Այստեղ նախագահը նշանակւում է մէկ տարի ժամկէտով: Որոշումների ընդունման մեխանիզմները երկու երկրներում խիստ տարբերւում են», ասել է Կոյմանը: Նկատենք, որ աւելի վաղ՝ Շւէյցարիայում Ադրբեջանի մշակոյթի օրերի բացմանը ներկայ էր գտնւել նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը:

Իր ելոյթում նա նշել էր, որ փառատօնը կամրապնդի երկու երկրների միջեւ յարաբերութիւնները: Մինչդեռ տեղի ունեցաւ հակառակը, եւ «խանական» Ադրբեջանը կրկին յայտնւեց բոլորի ուշադրութեան կենտրոնում:
Հ. Հ.
0 Պատգամ:
Post a Comment