19:15 / 06.11.2009
Չնայած Եւրամիութեան բողոքի նոտաներին՝ Սուդանի ղեկավարը Թուրքիա է գալու։ Այս մասին յայտնում է թուրքական CNNturk-ը։
Եւրամիութիւնը բողոքի նոտայ է յղել Թուրքիային՝ քանի որ վերջինս չի ցանկանում ձերբակալել այդ երկիր այցելող Սուդանի ղեկավար Էլ Բեշիրին։ ԵՄ-ն յիշեցնում է, որ կայ Միջազգային քրէական դատարանի՝ կալանաւորման վճիռը, իսկ Թուրքիան Եւրամիութեան անդամակցութեան ճանապարհին այդ որոշումը պէտք է ի նկատի ունենայ։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, մեկնաբանելով ԵՄ-ի բողոքի նոտան, ասել է. «Նրանք ինչու՞ են խառնւում։ Էլ Բեշիրը գալու է Թուրքիա զուտ „Իսլամական կոնֆերանս“ միութեան շրջանակներում կազմակերպւելիք համաժողովին մասնակցելու։ Սա երկկողմ այցելութիւն չէ եւ դրանում է տարբերութիւնը»,-ասել է Աբդուլահ Գիւլը։
Ի դէպ Միջազգային քրէական դատարանը 2009 թւականի մարտի 4-ին վճիռ է կայացրել ձերբակալել Սուդանի նախագահ Օմար Էլ Բեշիրին՝ Դարֆուրում իրականացրած մարդկութեան դեմ յանցանքի՝ ցեղասպանութեան, համար։ ՄԱԿ-ի տւեալներով Դարֆուրում չորս տարի տեւած քաղաքացիական պատերազմում 200 հազար մարդ է սպանւել եւ միլիոնաւոր մարդիկ զրկանքներ են կրել։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment