«ՆԵՂՆ Է ԳՑԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆԸ
Երէկ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչութիւնը կազմակերպել էր «Իրավիճակն Ադրբեջանի գրաւեալ տարածքներում» թեմայով քննարկում: Հանդիպումը նախագահում էր կազմակերպիչը` Ադրբեջանի դեսպան Մեհդիեւը: Վերջինս քաղւածքներ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւններից, սովորութեան համաձայն աղաւաղել դրանց էութիւնն ու բողոքել ՄԱԿ-ում Հայաստանի տարածած յուշագրի առթիւ՝ այն որակելով «ապակողմնորոշող»:
Քննարկմանը որպէս հիմնական բանախօս Լոնդոնից հրաւիրել էին Ադրբեջանի իրաւական հարցերով խորհրդատու պրոֆեսոր Մայքլ Շոուին, որը ներկայացրեց Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանող զեկոյց: Սակայն քննարկման ընթացքում, մեղմ ասած, ադրբեջանական պատւիրակութիւնը խայտառակ եղաւ:
News.am-ի հաղորդմամբ, զեկոյցից յետոյ մեկնաբանութիւններով հանդէս եկաւ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարէն Նազարեանը: Նա անդրադարձաւ Ադրբեջանի դեսպանի ելոյթի դրոյթներին, արձանագրեց միջազգային իրաւունքի տեսակէտից դրանց անհիմն լինելու փաստը: Հայկական կողմը ներկայացրեց Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումերի եւ Արցախին պարտադրւած լայնածաւալ պատերազմի իրական պատմութիւնը, Ադրբեջանից Արցախի անջատման իրաւական հիմքերը:

Նազարեանը քննադատեց Շոուի զեկոյցում տեղ գտած խեղաթիւրումները, անընդունելի ձեւակերպումներն ու իրաւացիօրէն տարակուսանք յայտնեց, որ միջազգային իրաւունքի պրոֆեսորի կոչում ունեցող մարդը կարող է յայտարարել, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը կիրառելի է պատմութեան միայն որոշակի ժամանակահատւածի` ապագաղութացման գործընթացների դէպքում, կամ որ այդ իրաւունքը ստորադասւում է տարածքային ամբողջականութեանը:
Այս յայտարարութիւնը խուճապի մատնեց Շոուին: Անյարմար դրութիւնից դուրս գալու համար նա յայտարարեց, թէ չլինելով դիւանագէտ` չի կարող այդ մակարդակով բանավիճել Հայաստանի դեսպանի հետ: Հանդիպմանը կարճատեւ ելոյթ ունեցան նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց ելոյթները պրոֆեսորը հրաժարւել է մեկնաբանել:
Հ. Հ.
0 Պատգամ:
Post a Comment