15:28 / 10.11.2009
Հայ-թուրքական սահմանի բացման դէպքում Թուրքիան կարող է դեմպինգային քաղաքականութիւն իրականացնել, եւ փորձել մէնաշնորհային դիրք զբաղեցնել Հայաստանի շուկայում։ Այս մասին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ասուլիսում կարծիք յայտնեց Ազգային ժողովի ֆինանսաբիւջէտային մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը՝ խօսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարաւոր ռիսկերի մասին։
Ըստ նրա՝ այդ դէպքում Հայաստանը պարտաւոր կը լինի որդեգրել այնպիսի տնտեսական քաղաքականութիւնը, որը հարեւանին կը զրկի նման նկրտումներից։ «Նշւած դպքերը բաւական լուրջ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ, բայց միջազգային կազմակերպութիւնները թոյլ են տալիս նման դէպքերում համապատասխան միջոցներ ձեռք առնել հարեւանի նկատմամբ»,- նշեց Գ. Մինասեանը։ Նրա խօսքով՝ թուրքական շուկայի վերաբերեալ կատարւած վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիայի, ցեմէնտի, գիւղմթերքի պահանջարկ կունենայ։ «Թուրքերի այն յայտարարութիւնները, թէ Հայաստանից ոչինչ հարկաւոր չէ, քաղաքական են, դրանք տնտեսական հիմք չունեն»,- նշեց պատգամաւորը՝ աւելացնելով, որ նման յայտարարութիւններ Թուրքիայից էլ չեն հնչի, երբ հարթւեն քաղաքական հարցերը։
Հայաստանը սահմանի բացման դէպքում հնարաւորութիւն կստանայ դիվերսիֆիկացնել արտահանման եւ ներմուծման ճանապարհները։ «Այսօր Վրաստանից Հայաստան բեռնափոխադրման այնքան վճար է գանձւում, որքան, օրինակ, Նիւ Եորքից Փոթի, այսինքն՝ հայ-թուրքական սահմանը բացւելու դէպքում այս վիճակը կփոխւի»,- ասաց Գ. Մինսաեանը՝ աւելացնելով, որ սահմանի բացման դէպքում կաւելանայ ե՛ւ ներմուծումը, ե՛ւ արտահանումը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment