Մուստաֆաևը յաւակնում է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի պաշտօնին

«Նախիջևանի ռազմական զօրամիաւորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քեարամ Մուստաֆաևի` նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար նշանակւելը Ադրբեջանի պաշտպանութեան նախարար դառնալու նրա ճանապարհին արւած առաջին քայլն է»,- յայտնել է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` նշելով, որ այդ որոշումը Ադրբեջանի ղեկավարութիւնն ընդունել է «անակնկալ և շտապ կարգով»:
Այս լուրը տարածելիս թերթը հիմնւել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտայայտութեան վրայ, ըստ որի «պաշտպանութեան նախարարութեան համակարգում կադրային բարեփոխումները կատարւում են նախարարութեան գործունեութիւնն էլ աւելի բարելաւելու նպատակով»:
Թերթի` Նախիջևանում գտնւող աղբիւրի կարծիքով, «Քեարամ Մուստաֆաևը արհեստավարժ զինւորական է, և Նախիջևանի կորպուսի հրամանատարութիւնը նրան է վստահել ինքը` Հէյդար Ալիևը»:
«Մուստաֆաևի ազդեցութիւնն այնքան մեծ է, որ Նախիջևանի ղեկավարութիւնը, մասնաւորապէս ազգային ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով իրեն Նախիջևանի միանձնեա ղեկավար է հռչակել, յարկադրւած է հաշւի նստել նրա հետ: Չպէտք է մոռանալ, որ Նախիջևանի կորպուսի շտաբի պետ, գեներալ մայոր Ալթայ Մեհդիևը բոլորովին վերջերս նշանակւել է Ադրբեջանի օդուժի և օդային պաշտպանութեան զօրքերի շտաբի պետ և ներկայում փոխարինում է նաև այդ կազմաւորման` տարեսկզբին սպանւած հրամանատարին»,- յիշեցրել է թերթը:
Թերթը գրել է նաև, որ որոշ փորձագէտների խօսքերով, իրականում Քեարամ Մուստաֆաևին ցամաքային ուժերի հրամանատար նշանակելը ժանակաւոր բնոյթ է կրում և, ամենայն հաւանականութեամբ, որոշ ժամանակ անց նա կնշանակւի Ադրբեջանի պաշտպանութեան նախարար:
«Նախիջևանի կորպուսի հրամանատարի տեղակալ Ալթայ Մեհդիևի` օդուժերի և օդային պաշտպանութեան զօրքերի շտաբի պետ նշանակւելը կապւած է Քեարամ Մուստաֆաևի` քաղաքական վերնախաւին արած այն յայտարարութեամբ, որ նոր պաշտօնում կցանկանար աշխատել իրեն մօտ կադրերի հետ»,- յայտնել է թերթը:

ԱՅՍՕՐ, 13:46
0 Պատգամ:
Post a Comment