Ջրածածկ կլինեն մի շարք կառոյցներ


Սևանի մակարդակի ներկայիս` 1899.30 մ-ից` մինչև 1905 մ բարձրացման ընթացքում ջրածածկ է լինելու 1967 շէնք և շինութիւն, որնցից 481-ը` օրինական գրանցւած են, իսկ մնացածը` անօրինական, ինքնակամ կառոյցներ են, որոնցից էլ 910-ը շարժական են և տեղափոխելու ընթացքում լուրջ խնդիրներ չեն առաջանայ: Նման տւեալներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Սևանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանը:
Ջրածածկ կլինեն 806 միաւոր վարձակալւած հողատարածքներ, որոնցից միայն 699-ը` օրինական գրանցւած են, իսկ դրանցից էլ միայն 11 % է օրինական կառուցապատւած, 24 %-ն ինքնակամ կառուցապատւած է, և 65 %-ը դեռևս կառուցապատւած չէ: Ջրածածկ են լինելու շուրջ 15 կմ ճանապարհներ, որոնց մեծ մասի համար ափապաշտպան միջոցառումներ պէտք է արւէն, իսկ մնացածը պէտք է վերակառուցւեն կամ տեղափոխւեն` այդ աշխատանքների արժէքը կազմում է 4 մլրդ 200 մլն դրամ: Ջրածածկ են լինում նաև 7 կմ ջրագծեր և 4 պոմպակայաններ` 760 մլն և 1 մլրդ 100 մլն դրամ: Ջրածածկ են լինելու 18 կմ էլեկտրահաղորդման գծեր և 35 ենթակայաններ, որոնց մեծ մասը Հայ Ռուսգազարդի տնտեսութիւնն է, նաև 19 կմ տարբեր հզօրութիւնների գազատարներ` 1 մլրդ 800 մլն դրամ: Ջրածածկ են լինելու 2789 հա անտառներ, որոնց մաքրման համար պահանջւում է 1.1 -1.2 մլրդ դրամ:
«Անտառների մաքրման և ճանապարհների տեղափոխման ծախսերն առաջարկել ենք կատարել պետբիւջէի հաշւին, մնացածը` սեփականատէրերի` «ՀայՌուսգազարդի» և «Էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերութեան հաշւին»,- ասաց Վ. Մովսիսեանը:
Նա յայտնեց, որ օրինական շինութիւնները կփոխհատուցւեն` օրէնքով սահմանւած կարգով, սակայն օրինականութեան փաստը նախապէս ստուգւելու է:
Սևանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովն առաջարկութիւնները ներկայացնելու է ՀՀ կառավարութեանը:

10.11.2009, 21:22

0 Պատգամ: