Փամուքին «պուպուշ թուրք» երեւալը ու Ցեղասպանութիւնից խօսելը պէտք էին ընդամէնը Նոբելեան մրցանակի համար


16:21 / 12.11.2009
Թուրք յայտնի գրող Օրհան Փամուքը Նոբելյան մրցանակի արժանանալուց յետոյ ակնյայտօրէն հրաժարւում է Հայոց ցեղասպանութեան մասին խօսելուց:
Յամենայն դէպս, Նիւ Եորքում Հայոց ցեղասպանության մասին հարցը Փամուքին հանել է հունից եւ նա անսպասելիօրէն լքել է իր գրքի շնորհանդէսը:
Նոյեմբերի 10-ին Նիւ Եորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թւով հանդիսատեսի համար կայացել է Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղութեան թանգարան»-ի շնորհանդէսը եւ հատընթերցումը, որից յետոյ «ԱրմՆիւզ»-ի նախկին մեկնաբան, Սորբօնի համալսարանի դոկտորանտ, նիւեորքաբնակ Հայկ Մարտիրոսեանը թուրք գրողին հարց է տւել, թե վերջին շրջանում նա կրաւորական դիրք է ընդունել ցեղասպանութեան հարցում:
«Յամենայն դէպս կարծիք կայ, որ խուսափում էք այլեւս այս թեմային անդրադառնալուց: Արդեօ՞ք դա արդիւնք է Ձեր հանդէպ նախկինում կիրառւած քրէական հետապնդման, կամ գուցէ Ձեր լռութիւնն այլ հանգամանքներո՞վ է պայմանաւորւած»,- հարցին Փամուքը բարկացած պատասխան է տւել, ընդ որում, հրաժարւելով օգտագործել «ցեղասպանութիւն» բառը:
«Դա ինձ համար նախեւառաջ խօսքի ազատութեան խնդիր էր, եւ յետոյ` դա իմ կեանքի միակ թեման չէ: Առաւել կարեւոր խնդիրներ կան: Բացի այդ` այս թեմաները պէտք է քննարկւէն նախեւառաջ թուրք ժողովրդի կողմից»,- ասել է Օրհան Փամուքն ու հեռացել շնորհանդէսից՝ անգամ չմակագրելով իր գրքերը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: