«Միշտ խորհուրդ եմ տւել Լեւոն
Ընդյատակից դուրս գալով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ՀԱԿ-ի ակտիւի ժողովում երկար ելոյթ է ունեցել` վերլուծելով հայ-թուրքական արձանագրութիւնների շուրջ Հայաստանում եւ Սփիւռքում ծաւալւած վերջին իրադարձութիւնները: Իսկ ելոյթն այնքան երկար է եղել, որ էքս-նախագահն ամէն ինչ խառնել է իրար:
Եւ քանի որ ընդյատակում նրան հաւանաբար ներկայացրել են միայն իր շրջապատում պտտւողների կարծիքները` ՀՀՇ-ին սպասարկող մամուլից որոշ յղումներ անելով, կարիք է զգացւում նրան եւս մէկ անգամ յիշեցնել, թէ ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ է ասել: Եւ այսպէս, երկար-բարակ ճառ ասելով` Լեւոն Տէր-Պետրոսեանը իր ակտիւիստներին մէկ առ մէկ ներկայացրել է այն մարդկանց անունները, կազմակերպութիւնները, ովքեր աջակցեցին Սերժ Սարգսեանին արձանագրութիւնները ստորագրելու գործում:
Լեւոն Տէր-Պետրոսեանը շնչակտուր յիշել է քաղաքական կոալիցիային, յետոյ անցել է Հանրային խորհրդին, ակադեմիային եւ անգամ յիշել «ողջ նոմէնկլատուրային մտաւորականութեանը»: «Զորի Բալայանի, Սօս Սարգսեանի, Պերճ Զեյթունցեանի, Ռուբէն Գէորգեանցի եւ այլոց լուռ համաձայնութեամբ ստորագրւեցին արձանագրութիւնները». սա հատւած է ելոյթից:
Արդէն վերեւում նկատեցինք, որ Լեւոն Տէր-Պետրոսեանին ընդյատակում մատուցւել են միայն այնպիսի նիւթեր, որոնցում իր գովքն է եղել, անգամ նախընտրած լռութեան գովքը: Չի բացառւում, որ նրան տւել են կարդալու նաեւ Արամ Զավենիչի «բացառիկ» հարցազրոյցը, որում, ի դէպ, ասւում էր, որ ՀԱԿ ակտիւիստները շատ ուշադիր հետեւում են գործընթացներին:
Եւ, ահա, հետեւելով պարզել են, որ Սօս Սարգսեանը, Պերճ Զեյթունցեանը եւ ուրիշները «լուռ համաձայնել են»: Չէ, հաստատ, ակտիւիստները չեն ցանկացել բարկացնել իրենց շէֆին եւ ցոյց չեն տւել հայկական ոչ ՀՀՇ-ական մամուլում, նաեւ «Երկիր»-ում թէ՛ Սօս Սարգսեանի, թէ՛ Պերճ Զեյթունցեանի հրապարակային անհամաձայնութիւնը արձանագրութիւնների բովանդակութեան վերաբերեալ: Մասնաւորապէս, Պերճ Զեյթունցեանը մեր թերթին ասել էր, որ պատմաբանների յանձնաժողովի ստեղծման եւ սահմանների փոխճանաչման վերաբերեալ ձեւակերպումները պարզապէս վիրաւորում են մեր ժողովրդին:
«Ես չգիտեմ` մենք հնարաւորութիւն ունե՞նք այդ փաստաթղթում ինչ-որ բան փոխելու, որովհետեւ այս երկու կէտերի վերաբերեալ մեծ խելք պէտք չէ ունենալ` հասկանալու, որ դրանք վտանգաւոր են հայութեան համար»,-ասել էր Պերճ Զեյթունցեանը:
Երէկ կապւեցինք Պերճ Զեյթունցեանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանութիւն տալ էքս-նախագահի` «նոմէնկլատուրային մտաւորականութեան լռութեան» մասին խօսքերի վերաբերեալ: «Տէր Պետրոսեանը թիւրիմացութեան մէջ է: Նա չի լսել, չի կարդացել մեր տեսակէտները, որ յայտնել ենք արձանագրութիւնների վերաբերեալ: Թող նա մեզ չխառնի իր հետ եւ չփորձի նենգափոխել մեր ասածները»,-ասաց գրող-հրապարակախօսը` նկատելով, թէ հայաստանաբնակներից որոշները յիշողութեան լուրջ խնդիրներ ունեն, այդ թւում` Լեւոն Տէր-Պետրոսեանը:
«Նրան անընդհատ պէտք է յիշեցնել, որ հէնց ինքն էր ժամանակին յայտարարում, թէ Թուրքիայի հետ յարաբերութիւնները մեր ազգի փրկութիւնն են: Նա սիրում էր ասել, թէ Թուրքիան քաղաքակակրթւել է, այլեւս առաջւայ Թուրքիան չէ: Ես հասկանում եմ, որ քաղաքականութիւնը պոռնկութեան նման է, բայց գոնէ այս հարցում դա պէտք է բացառել»,- ասաց Պ. Զեյթունցեանը:
Ի դէպ, պարզւում է` Պերճ Զեյթունցեանը միշտ խորհուրդ է տւել Լեւոն Տէր-Պետրոսեանին լռել, որովհետեւ նրա ամէն մի խօսքը խայտառակում է հէնց խօսքի հեղինակին: «Պարզւում է, որ նա դեռ չի լսել իմ այդ խորհուրդը: Սա եւս մէկ առիթ է` նրան լռելու խորհուրդ տալու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարինէ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ
Տէր-Պետրոսեանին` լռե՛լ»

0 Պատգամ:
Post a Comment