14:24 / 02.11.2009
Թուրքիան ղարաբաղեան հարցի կարգաւորման հարցում երբէք այնքան ակտիւ չի եղել, որքան այսօր։ Այս մասին նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում յայտարարել է պաշտպանութեան, անվտանգութեան եւ ներքին գործերի խորհրդարանական յանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետեանը։
Նրա խօսքով, Թուրքիայի ակտիւութեան պատճառը հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններն են։ Կարապետեանը նշել է, որ այս իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ը չպէտք է հանդէս գայ ՀՅԴ-ի դիրքորոշման դէմ,այլ պէտք է յստակ յայտարարի, որ միջազգային պրակտիկայում անընդունելի է, երբ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը պայմանաւորւում է երրորդ երկրի շահերով։
Նրա խօսքով, յարաբերութիւնների կարգաւորման հաստատման բոլոր խելամիտ ժամկէտները սպառւել են, եւ այսօր արդէն պէտք է Թուրքիայի հանդէպ, իբրեւ Հայաստանին շրջափակման մէջ պահող երկիր, պատժամիջոցների հարց բարձրացնել։
Հրայր Կարապետեանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն շարունակելու է արձանագրութիւնների վաւերացման դէմ ստորագրահաւաքը։ Արձանագրությունները դեռ պէտք է Սահմանադրական Դնտարան ներկայացւեն։

Նա խօստացել է, որ խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման գործընթացն այնքան հարթ չի ընթանայ, ինչպէս պատկերացնում են մի քանի քաղաքագէտներ։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment