ՍԴՀԿ-ում ներքին հակասութիւննե՞ր են սկսւել


15:20 / 02.11.2009
Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութեան կենտրոնական վարչութեան 3 անդամներ` Ալբերտ Գաբրիելեանը (ՍԴՀԿ անդամ 1991թ), Ալեքսանդր Ալեքեանը (ՍԴՀԿ անդամ 1993թ) եւ Էդիկ Պետրոսեանը (ՍԴՀԿ անդամ 2001թ) յայտարարութիւն են տարածել, ըստ որի՝ ՍԴՀԿ մամուլի խօսնակ Նարէկ Գալստեանը սոյն թւականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրութիւնը, ապատեղեկատւութիւն է տարածել էլեկտրոնային կայքերում:
«Նա մասնաւորապէս յայտարարել է, որ „Ժառանգութիւն“ կուսակցութիւնից հեռացւած Վարդան Խաչատրեանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստեանի յայտարարութեանը ՍԴՀԿ վարչութիւնը կանրադառնայ վարչութեան նիստում:
Ինչ վերաբերւում է Վ. Խաչատրեանին ապա, որպէս ՍԴՀԿ վարչութեան անդամներ յայտարարում ենք` Վ. Խաչատրեանը 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չէ եւ ոչ ոք իրաւասու չէ`hամաձայն ՀՀ Կուսակցութիւնների մասին օրէնքի (ընդունւած 03.07.2002թ) եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան ծրագիր-կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրեանի դիմումին ՍԴՀԿ-ն կանրադառնայ 1 տարի անց»,- ասւած է յայտարարության մէջ:
Յիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հոկտեմբերի 31-ին դադարեցրել էր ԱԺ պատգամաւորի անդամութիւնը, իսկ այսօր Նարէկ Գալստեանը յայտարարել էր, թէ Վարդան Խաչատրեանը դեռ կուսակցութեան անդամ է:

0 Պատգամ: