Արոնեանը Յաղթական Նոտայով Աւարտեց Մրցաշարը


19:14 / 14.11.2009
Մոսկւայում աւարտւեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի յուշամրցաշարը, որի վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը յաղթանակ տարաւ հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Մրցավէճն աւարտւեց 25-րդ քայլին, երբ Անանդը, հասկանալով իր վիճակի անյուսալիութիւնը, յանձնւեց յաղթողի ողորմածութեանը:
Արոնեանը մրցաշարն աւարտեց՝ իր ակտիւում ունենալով 5 միաւոր, ինչը, սակայն, բաւարար չէ մրցաշարի յաղթող դառնալու համար: Աւարտւել է նաեւ Պիւտր Սվիդլերի եւ Բորիս Գելֆանդի մրցամարտը՝ ոչ-ոքի: Միւս պարտիաները դեռ շարունակւում են: Նշենք, որ Տալի մրցաշարից անմիջապէս յետոյ Մոսկւայում սկսւելու է արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը, որին մասնակցելու են 16 ուժեղագոյն շախմատիստներ, այդ թւում եւ՝ Լեւոն Արոնեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: