Լիբանանում կառավարութիւն է ձեւաւորւել. ՀՅԴաշնակցութիւնն ընդդիմութեան մէջ է


10:35 / 10.11.2009
Լիբանանում նոր կառավարութիւն է ձեւաւորւել: Ինչպէս հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Բեյրութից, երկրում խորհրդարանական ընտրութիւններն անց են կացւել 2009թ, յունիսին, սակայն քաղաքական ուժերին առ այսօր չէր յաջողւում մօտեցնել դիրքորոշումները նախարարների հարցով:

Լիբանանի վարչապետ է դարձել Սաադ Հարիրին՝ 2005թ. սպանւած նախկին վարչապետ Ռաֆիղ Հարիրիի որդին: Կոալիցիոն կառավարութեան կազմում ընդգրկւած 30 նախարարներից կէսը խորհրդարանական մեծամասնութեանը պատկանող խմբակցութիւնների ներկայացուցիչներ են։ Տասը տեղ յատկացւած է ընդդիմադիր դաշինքին (նախարարական պորտֆելներից երկուսը բաժին են հասել «Հզբոլլահ»-ին) ու եւս 5 պորտֆել՝ Նախագահ Միշէլ Սոլեյմանի առաջադրած թեկնածուներին։
Յունիսի 7-ին կայացած ընտրութիւններում Սաադ Հարիրիի «14 մարտի» շարժումը յաղթանակ էր տարել: Հարիրիի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «8 մարտի» դաշինքն էր, որում ընդգրկւած են Քրիստոնէական «Բարեփոխում եւ կարգուկանոն» կուսակցութիւնը՝ գեներալ Միշէլ Աունի գլխաւորութեամբ, Մահմեդական կուսակցութիւնը՝ բաղկացած հիմնականում շիաներից, «Հըզբոլլահն» ու ՀՅ Դաշնակցութիւնը:
Առայժմ պարզ չէ՝ յաղթահարւա՞ծ են արդեօք բոլոր տարաձայնութիւնները՝ վարչապետի եւ նախարարների ընտրութեան վերաբերեալ: Վերլուծաբանների կարծիքով, Լիբանանի նոր կառավարութիւնը արմատապէս տարբերւում է իր նախորդից՝ կազմով եւ աշխատանքի բնոյթով: Շատ լիբանանցիների համար Սիրիայի ազդեցութեան ամբողջական վերացումը երկրի քաղաքական կեանքի նկատմամբ՝ բոլորովին նոր իրավիճակ է ազդարարում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: