Ադրբեջանում կարող է փակւել նաև «Սորոսի
հիմնադրամը»
ԱՄՆ Հանրապետականների միջազգային ինստիտուտի և «Ընտրական համակարգերի գծով միջազգային հիմնադրամի» Բաքւի գրասենեակների գործունեութիւնը դադարեցնելու մասին տեղեկութիւններից յետոյ Ադրբեջանում լուրեր են տարածւել, որ մօտ ժամանակներս նոյն ճակատագրին կարժանանայ նաև «Սորոսի հիմնադրամը»:
Այս մասին յայտնում է «Բիզիմ եոլ» թերթը` նշելով, որ շուտով պաշտօնական յայտարարութիւն կարւի հիմնադրամի` ֆինանսական խնդիրների պատճառներով փակւելու մասին:
Թերթը գրում է, որ իրենց չի յաջողւել այդ մասին տեղեկութիւն ստանալ հիմնադրամի Բաքւի գրասենեակի գործադիր տնօրէն Ֆերդա Ասդովլայից:Ֆոնդի դիտորդական խորհրդի նախագահ, քաղաքագէտ Զարդուշտ Ալիզադեն յայտարարել է, որ «նման տեղեկութիւն ինքը չունի»:
«Ադրբեջանում հիմնադրամի 2010 թ. գործունեութեան ծրագիրը Նիւ Եորք է ուղարկւել ամռանը, որը հաւանութեան է արժանացել: Մենք սպասում ենք, որ եկող տարւայ ֆինանսաւորման մասին տեղեկութիւնը, ինչպէս ընդունծած է, կստանանք յունւարին»,- ասել է նա:
Զարդուշտ Ալիզադեն յաւելել է, որ նոյեմբերի 20-25-ին Ֆերդա Ասդովլայի հետ «պէտք է մեկնեն ԱՄՆ` մասնակցելու անձամբ Սորոսի կողմից անցկացւող ամենամեայ հաւաքին»:

ԱՅՍՕՐ, 13:49

0 Պատգամ:
Post a Comment