ԽՕՍՈՒՄ ԵՒ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ... «ԲԱՅՂՈՒՇ-TV»-Ն

Մարդը, ընդհանուր առմամբ, բարի, սրտացաւ ու հոգատար արարած է։ Պարզապէս նրան հնարաւորինս յաճախ է պէտք յիշեցնել այդ մասին։ Հեռուստատեսութեամբ։ Յատկապէս Հայաստանում։
Չնայած, այս ի՞նչ եմ ասում։ Հայկական հեռուստաընկերութիւններն ո՜ւր, բարութեան ու մարդկայնութեան «գովազդը»՝ որտեղ։ Այ, եթէ ինչ-որ մէկին պէտք է ինչ-որ մէկի հետոյքը ցոյց տալ (մերկ, թէ հագուստով՝ կարեւոր չէ), հարց չկայ։ Հերթական չկայացած ու նաեւ ռաբիս, ըստ որում, նոյնիսկ ռաբիս «ոճում» չկայացած «երգչին» ու նրա կլկլոցախառն ոռնոցը լցնել եթեր, կամ ինչ-որ տխմար ու անբովանդակ, ամենակարեւորը՝ հայհոյախառը շաղակրատանք նկարել եւ ցուցադրել, անունը դնելով «սերիալ» կամ «երգիծական հաղորդում», էլի խնդիր չէ։
Կարեւորը մեր հեռուստաընկերութիւնների համար «ռեյծինգն» է, դրանով պայմանաւորւած գովազդի փողը։ Ու մէկ էլ՝ փողի գովազդը («շահէ՜ք, աւտո՜, գումա՜ր, ղումա՜ր...»)։ Մնացածն արդէն էական չէ։ Միակ պահանջն այն է, որ հնարաւորինս ցնցող լինի։ Ցնցող ու գերցնցող։ Շոկ ու սուպեր շոկ...
Երթուղային միկրոաւտոբուսի մէջ, ինչպէս միշտ, երէկ նույնպէս փռշտալու տեղ չկար։ Մէկ էլ այդ պահածոյացւած ու ակամայ գրկախառութեան մէջ ինչ-որ խլրտում սկսւեց։ Ուզած-չուզած ունկնդրելով ոչ այնքան շշուկով արտաբերած ֆրազներն ու միկրոաւտոբուսի պատուհանից դուրս նայելով, կռահեցի, թէ ո՛րն էր իրարանցման բուն պատճառը։
Երեք ընկէր էին, ամենայն հաւանականութեամբ, ուսանողներ։ «Ապեր, հեռախօսդ տո՛ւր...»,- լսւեց մեքենայի սրահի դռան մօտից։ Հետեւեց պատասխանը. «Խի քոնը վրէդ չի՞...» (սա էլ ժամանակակից խօսակցական «հայերէնի» փայլուն նմուշ է)։
«արա, դէ տո՛ւր, բացատրելու ժամանակ չկայ։ Իմը «կամեռայ» չունի»,- յամառեց առաջինը։ Այստեղ աշխուժացաւ երրորդ ընկէրն ու առանց երկար-բարակ անելու, ընկերոջը մեկնեց ժամանակակից շարժական հեռախօսը՝ «կամեռայով» ու մնացեալ հանգամանքներով հանդերձ։ Առաջինը պատրաստւեց ինչ-որ բան տեսանկարահանելու, իսկ նրա երկու ընկերները, ասես խօսքները մէկ արած՝ նկատեցին. «Ապէր, ոնց որ աւարիայ ա էղել, դավայ, դավա՜յ...»։
Առջեւում, ճամփեզրին, ինչ-որ մեքենաների մօտ իսկապէս մի քանի տասնեակ մարդ էր հաւաքւել։ Երբ միկրոաւտոբուսը հաւասարւեց բազմութեանը, հասկացանք, որ ոչ մի աւտովթար էլ չի եղել։

Իսկ հաւաքւած մարդիկ էլ եկել էին մասնակցելու իրենց մտերիմ կամ հարազատ մարդու յուղարկաւորութեան արարողութեանը, որ նոր պիտի սկսւէր։ Նկատելով այդ ամէնը, «օպերատորն» իջեցրեց ձեռքն ու հեռախօս-տեսախցիկը եւ, դէմքի դժւար նկարագրելի արտայայտութեամբ ասաց. «Վա՛յ քու, արա, չկպաւ...»։ Իսկ հեռախօսի տէրը, ոչ պակաս աննկարագրելի արտայայտութեամբ յաւելեց. «Իսկականից՝ ափսո՜ս»։
Ու պարզ է, անշուշտ, որ նա ափսոսում է զուտ այն բանի համար, որ աւտովթար չէր եղել։
Հարցն այն է, որ հայրենի հեռուստաընկերութիւններից մէկը, կոնկրէտ՝ Հ2-ը, նման մի բան է նախաձեռնել. եթէ նկարահանում եւ իրենց էք ուղարկում ինչ-որ այդպիսի պատկեր, ասենք, վթար կամ էլի ինչ-որ աղէտ, դժբախտութիւն, ասենք, հրդեհ, պայթիւն եւ այլն, ապա ձեզ վճարում են։ Դէ, հասարակութիւնն էլ բուռն արձագանքել է։
Այնպէս որ, եթէ, Աստւած մի արասցէ, փողոցում յանկարծ սայթաքէք ու շրմփաք գետնին (շուտով ձմեռը կսկսւի ու Երեւանի մշտապէս սառցակալած մայթերի պայմաններում դա երաշխաւորւած է), ապա չզարմանաք, եթէ դիմացից եկող որեւէ երիտասարդ ձեռքը մեկնի, բայց ոչ թէ ձեզ օգնելու, այլ հեռախօսով նկարահանելու, թէ ինչպէս էք ցաւից գալարւում։ Բա ո՜նց։ Ախր, «էքսկլիւզիւ մատերիալ ա»։ Չէ՞ որ նկարելու համար փող կտան։ Իսկ մնացածը...
Իսկ մնացածն՝ ի՞նչ. «Յիմար օրինակը վարակիչ է»։ Բաւական էր, որ հեռուստաընկերութիւններից մէկը աւտովթարներ նկարի եւ լուրերով ցոյց տայ, մնացածը նէտւեցին կրկնօրինակելու։ Հիմա բոլորն են լուրերով աւտովթարները ցուցադրում։ Խոշոր վթա՞ր է, թէ՞ ուղղակի երկու անուշադիր վարորդ թեթեւակի միմեանց են բախել իրենց մեծ խաղալիքները, արդէն երկրորդական հարց է։
Բայց դա էլ է քիչ համարւում։ Միացնում ես հեռուստատեսային լուրերը (կարեւոր չէ՝ որ ալիքի, դրանք բոլորն էլ համարեա նոյն բովանդակութիւնն ու կառուցւածքն ունեն), եւ հաղորդավարը, դէմքին ողբերգական դիմակ գցած, ներւային տոնայնութեամբ զլում է. «Թայլանդում վթար է եղել, աւտոբուսը բախւել է սեանը, երեք հոգի զոհւել է, 5-ը վիրաւոր է... Չինաստանում փլուզում է եղել, 6 հոգի զոհւել է, 3-ը վիրաւոր է, իսկ 2-ն անհէտ կորած է համարւում... Միացեալ Նահանգներում մի մարզական օդանաւ է ընկել, 2 հոգի զոհւել է։ Իսկ այժմ մեր պատահարների մասին։ Բաղրամեան-Մոսկուեան խաչմերուկում միմեանց են բախւել...»։
Եւ այսպէս՝ ամէ՛ն օր։ Օրեցօր աեելի ու աւելի ընդգծւած շեշտադրումներով, ողբերգական դէպքերի ու պատահարների չափաբաժինների շարունակական աւելացմամբ։ Այնպէս որ արդէն հեռուստաընկերութիւններին աւելի սազական կլիներ լրատւական թողարկումներն սկսել հետեւեալ կերպ՝ գովազդից յետոյ էկրանը սեւանում է, իսկ հաղորդավարն անդրշիրիմեան ձայնով արտաբերում. «Եթերում է Հայաստանի «Բայղուշ-TV» հեռուստաընկերութիւնը...»։
Չէ, ես հասկանում եմ, անշուշտ, որ աշխարհում ու նաեւ մեր հայոց աշխարհում ամէն օր զանազան պատահարներ են տեղի ունենում, այդ թւում՝ աղէտներ, վթարներ եւ այդպէս շարունակ։ Հասկանալի է նաեւ, որ ԶԼՄ-ները նաեւ այդ մասին պէտք է հաղորդեն։ Յամենայն դէպս, առաւել խոշոր պատահարների։ Բայց համատարած վրաերթի՞ վերածել առանց այդ էլ գռեհկաբանութեամբ, հայհոյախօսութեամբ, անբարոյականութեամբ ու ցածրաճաշակ «դխկլ-դմբլ»-ով յագեցած հեռուստաեթերը։ Ասենք, մեր հեռուստաընկերութիւնները, ճնշող մեծամասնութեամբ, դժբախտ պատահար են։ Ոտից՝ գլուխ։
Հեռուստա-տղե՛րք, դուք գոնէ մէկ-մէկ լաւ բանի հանդիպո՞ւմ էք կեանքում։ Թէ՞ լրիւ սեւ է՝ մուգ շագանակագոյնի վրայ։ Եթէ ուրիշներից թխում էք, կարո՞ղ էք երբեմն էլ լաւ հաղորդումներ թխել, ասենք, թէկուզ BBC-ից։ Թէ՞ ձեր ֆանտազիան հազիւ ինչ-որ գռեհկաբանութիւն հիւմորի տեղ սաղացնելուն է հերիքում։ Միայն չասէք, թէ զւարճալի հաղորդումներ էք անում, որովհետեւ հայկական հեռուստազւարճանքն էլ մի ուրիշ ողբերգութիւն է։
Ինչքան բացասական զգացմունք ու նման ընկալում յարուցող բան կայ՝ լցնում են եթեր։ Եթերից էլ այդ ամէնը լցւում է հասարակութեան վրայ։ Ու այդպէս էլ ապրում ենք՝ չարացած, կատաղած, անընդհատ ինչ-որ մի վատ բանի սպասելով։ Ու աւելի ենք չարանում։ Դա նոյնպէս օրինաչափ է, քանզի վատն ու չարը միշտ էլ տարածւում ու աւելանում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ բարութիւնն ընդամէնը՝ հանրահաշւական։
Իսկ յետոյ էլ զարմանում ենք, թէ որտեղի՞ց այսքան ագրէսիա, այսքան մոլեգին չարութիւն, դիմացինին տրորտակ տալու վայրենի մղումներ յայտնւեցին մեր շուրջը եւ մեր հասարակութեան մէջ։

ԱՐՄէՆ ՅԱԿՈԲԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment