18:32 / 13.11.2009
Թուրքիայի էնէրգետիկային նախարարը յայտնել է, որ Թուրքիան դէմ չէ Իրանի ուրանը Թուրքիայում պահել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Թուրքիայի Էնէրգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Եըլդըզը մասնակցելով Rixos Grand Ankara հիւրանոցում, Saran եւ իսպանական Fersa էնէրգետիկ ընկերութիւնների միջեւ համագործակցութեան փաստաթղթի ստորագրման արարողութեանը՝ պատասխանել է նաեւ Իրանի ուրանի հետ կապւած հարցին։ Նախարարը նշել է, որ դեռեւս պաշտօնական դիմում չեն ստացել եւ բանակցութիւնները շարունակւում են։ «Թէ Իրանը, թէ ՄԱԿ-ը Իրանի ուրանը Թուրքիայում պահեստաւորելու եւ հարստացնելու հետ կապւած որեւէ առարկութիւն չունեն։ Իսկ մենք դրան ոչ չենք ասի։

Ամենակարեւորը մեր նախագահի եւ վարչապետի առաջիկայ քննարկումները եւ հանդիպումներն են։ Որանի հետ կապւած պատասխանատուն՝ Թուրքիայի Ատոմային Էնէրգիայի միջազգային գործակալութիւնն է լինելու»,-ասել է էներգետիկայի նախարարը։
Թուրքական Aksam-ը իր հերթին ներկայացրել է Թաներ Եըլդըզի հետ հարցազրոյցը։ Հարցազրոյցում Թուրքիայի էնէրգետիկայի նախարարը ասել է, թէ իրենք ցանկանում են, որ տնտեսական ճգնաժամը հաշւի առնելով՝ գազ վաճառող երկրները իջեցնեն գազի սակագները եւ դա առաջարկել են Ադրբեջանին, Իրանին եւ Ռուսաստանին։
Անդրադառնալով ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններին, որտեղ կան նաեւ էնէրգետիկ համագործակցութեան կէտեր՝ էնէրգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը ներառող որեւէ էնէրգետիկ նախագիծ մօտակայ ժամանակներում չի լինի, սակայն անհրաժեշտ է, որ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի համաձայնագիր լինի։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment