Աշխատանքային խորհրդակցութիւն Ազգային ժողովում




19:22 / 13.11.2009
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցութիւն, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը:

ԱԺ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ խորհրդակցութեան ժամանակ քննարկւել են չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրեայ նիստերի օրակարգի նախագիծը:
Նշենք, որ ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկւել է 19 հարց: ԱԺ առաջիկայ չորսօրեայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկւել են 59 հարց, միջազգային 8 պայմանագիր:
ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19 -ի ԱԺ չորսօրեայ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատւեն նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: