Թուրք պատգամաւորն առաջարկում է քրդական հարցը լուծել քրդական կոտորածների կրկնութեամբ

«Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցութեան հիմնադիրն ու յաւերժ նախագահը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է։


14:49 / 13.11.2009
Նոյեմբերի 12-ի թուրքական խորհրդարանի «Ժողովրդավարական նախաձեռնութեան» քննարկումները, կամ ինչպէս ասում են «քրդական հարցի կարգաւորման» քննարկումները կրկին անցան սկանդալային յայտարարութիւններով։ Ինչպէս նախորդ անգամ՝ այս անգամ եւս աչքի ընկաւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցութիւնը։ Այդ կուսակցութեան փոխնախագահ Օնուր Օյմէնը, որը յայտնի է իր հակահայ եւ հակաքրդական խիստ պահւածքով՝ իր ելոյթով կատաղեցրել է Թունջելիի (Դերսիմ) բնակչութեանը։
Նրա ելոյթի պատճառով Թունջելիի պատերին արդէն փակցւել են Օնուր Օյմէնի նկարները՝ Հիտլերի նմանութեամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ, Թունջելիի հասարակական եւ քաղաքական կազմակերպութիւնները մամուլի ասուլիս են հրաւիրել եւ կոշտ արձագանքել Օյմէնին։ Թունջելիի քաղաքապետ, տեղի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահը եւ այլ թունջելիցի պաշտօնեաներ կոչ են արել Օյմէնին՝ ներողութիւն խնդրել Թունջելիի բնակիչներից։
Իսկ թուրքական Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը իր հրապարակման մէջ նշում է. «Ժողովրդահանրապետական» Օնուր Օյմէնը երէկ խորհրդարանում ամօթալի ելոյթ ունեցաւ։ Քրդական հարցի կարգաւորման համար, որպէս օրինակ, նա մատնացոյց արեց Դերսիմի 1937-1938 թւականի քրդական կոտորածները։ Օյմէնը իր ելոյթում հարցրեց, թէ Դերսիմում մայրերը արտասւեցի՞ն։
Չեն արտասւել, որովհետեւ մայր չմնաց։ Մայրերին իրենց գրկում եղած երեխաների հետ միասին կոտորեցին։ Պարզ չէ, թէ Դերսիմում 1937-1938 թւականներին քանի հոգու կոտորեցին։ Օնուր Օյմէնը, որ այդ դէպքերը օրինակ է բերում՝ ինչու՞ դպրոցական գրքերում էլ չի քարոզում։ Պատմէք, հայկական տեղահանութիւնը, Դերսիմը։ Դուք պետութեանը մի սպասէք, պատրաստէք դրանք ինչպէս ձեր կուսակցութեան սեփականութիւն՝ քանի որ դրանք ձեր կուսակցութեան պատմութեան կարեւոր մասերն են",-նշում է թուրքական Star-ը։
Ի դէպ, «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցութեան հիմնադիրն ու յաւերժ նախագահը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: