Չպայթած արկ՝ դպրոցի բակում

11:43 / 11.11.2009
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում Տաւուշի մարզի Այգէհովիտ գիւղի նախկին դպրոցի բակում ականանէտի չպայթած արկ է յայտնաբերւել:
Հայաստանի փրկարար ծառայութիւնից յայտնում են, որ դէպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչութեան փրկարար ջոկատի կողմից ժամը 10.00-ին սահմանւել է տարածքի հսկում, իսկ ժամը 10.30-ին Իջեւանի թիւ 51191 զօրամասի ինժիներական ծառայութեան սակրավորների կողմից արկը տեղափոխւել է անվտանգ տարածք եւ վնասազերծւել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: